ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հոր անունով սարն ու գյուղը Արցախում թողած՝ քարոզարշավ Է անում Էջմիածնում. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ իշխանությունները ՔՊ-ի նոր վարչության ընտրությունները «հորով-մորով» անելուց հետո պատրաստվելու են Վաղարշապատ համայնքի ղեկավարի ընտրություններին: Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը մեծ հույսեր է կապում Էջմիածնի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանի հետ, որը ՔՊ-ի քաղաքապետի թեկնածուն է: Ըստ իշխանական մեր աղբյուրների՝ ամեն բան պետք է արվի՝ Մեխակյանին Էջմիածնում քաղաքապետ կարգելու, Գյումրու սցենարը չկրկնելու համար:

«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ ձայներ հավաքելու հարցում Արգիշտի Մեխակյանի հիմնական հույսը Խոյ համայնքն է, որը իշխանությունները միավորեցին Վաղարշապատ համայնքին

Բանն այն է, որ Մեխակյանը եղել է Խոյ համայնքի ղեկավարը, իսկ այդ բնակավայրում նրա հայրը մեծ հարգանք է վայելել: Մեխակյանի հաշվարկով՝ Խոյում ինքը բացարձակ հաղթանակ է ունենալու, մեծ թվով ձայներ է հավաքելու, որի շնորհիվ էլ կարողանալու է Էջմիածնի քաղաքապետ ընտրվել:

Հիշեցնենք, որ Արգիշտի Մեխակյանի հայրը՝ Մեխակ Մեխակյանը, եղել է պատմաբան, Արցախյան գոյամարտի մասնակից: Նրա կյանքն ընդհատվել է 1994 թվականի մայիսի 4-ին Թալիշի բարձունքներից մեկում, որն այժմ կոչվում է Մեխակասար:

Մեր աղբյուրները փոխանցում են նաեւ, որ Էջմիածնում որդի Մեխակյանն այդքան էլ սիրված չէ, ու քաղաքապետի ժ/պ նշանակված լինելու այս ժամանակահատվածը օգտագործում է տարբեր հանդիպումների, քննարկումների համար, որպեսզի ձայներ հավաքի:

Ըստ էության, Մեխակյանը քողարկված քարոզարշավ է իրականացնում Էջմիածնում: Օրինակ՝ Սեպտեմբերի 20-ին նա այցելել էր անգամ Զվարթնոց թաղամասի բակ, որը տարիներ շարունակ «անտեսված» թաղամաս է եղել: Այդպես նա տարբեր շենքերի բակերում հանդիպումներ է ունենում, թեեւ դեռ քարոզարշավը չի սկսվել:

Մեխակյանի առջեւ խնդիր է դրված. նոյեմբերի 16-ին ամեն գնով ընտրվել Վաղարշապատի համայնքապետ»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular