ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թշնամանքի, ատելության և մանիպուլյացիաների «գեներատորները» բողոքում են դրանցից. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կուսակցական համաժողովի ժամանակ Փաշինյանը հայտարարեց, թե իրենց հասցեին հայհոյանքներ, սպառնալիքներ, զրպարտություն և կեղծ լուրեր են հնչել, հարձակումներ են եղել, բայց իրենք չեն սասանվել։ «Կողքից» նայողի համար կարող է տպավորություն ստեղծվել, թե իշխող կուսակցական թիմում ընդգրկվածները համերաշխության ու խաղաղության քարոզիչներ էին, իսկ ահա իրենց քաղաքական մրցակիցները կամ իշխանություններին քննադատող քաղաքացիները ատելության հիմնական աղբյուր են եղել։ Խեղճ իշխանություններ։

Այնինչ, հենց Փաշինյանն ու իր համախոհներն են, որ ատելության հողի վրա եկան իշխանության, իսկ արդեն կառավարման «բազմոցին» (հա, իրենցը աթոռ չէ, հենց բազմոց է՝ ճախ կյանքի ու հարստության աղբյուր) տեղավորվելուց հետո ատելության, չարության, հայհոյանքի թունավոր մթնոլորտը բորբոքեցին, որպեսզի իրենց իշխանությունը հարատևի։ Արդյոք պատահակա՞ն էր, որ իշխանափոխության գործընթացի հենց մեկնարկից հրապարակ բերեցին դագաղները, սև ժապավեններն ու թատերականացված թաղման «արարողությունները», որից հետո հայհոյանքն ու ատելությունը ամբողջովին ներմուծվեցին ներքաղաքական օրակարգ։ Իսկ այս ամենի յուրաքանչյուր ռացիոնալ քննադատության հատիկ հանդիպում էր պիտակավորման, տոտալ հարձակման, հայհոյանքի ու անեծքի։ Այլ կերպ ասած՝ առանց ասված խոսքի տրամաբանությունը հասկանալու ու կառուցողական քննադատությունն ընդունելու, ներհանրային ու ներքաղաքական դիսկուրսը միանգամից տարվում էր դեպի ատելության դաշտ։ Ու հատկապես սոցցանցերը վերածվեցին «աղբանոցի», որտեղ բուծված ֆեյքերի ֆաբրիկաները լուտանքներ թափելու առաջադրանք էին կատարում։

Ժամանակի հետ այդպես էլ սոցցանցային պատկերը պրոյեկտվեց իրականության մեջ, երբ թշնամանքը տեղափոխվեց ներանձնային հարթակ։ Ադյունքում ունեցանք ավելի մասշտաբային գործընթաց, որի կուլմինացիան հանրային դաշտի երկփեղկումն էր, ինչի արդյունքում հասարակությունը բաժանվեց սևերի ու սպիտակների։ Ներքաղաքական գլխավոր շարժիչ ուժն էլ դարձավ փոխադարձ հակակրանքն այն պարագայում, երբ երկրի առաջ ծառացած շատ ավելի կարևոր խնդիրներ կային՝ հատկապես կապված անվտանգային հարցերի հետ։ Այդ թունավոր մթնոլորտի չափաբաժնում իր տեղն ուներ նաև Արցախի ու հատկապես արցախցիների նկատմամբ ատելությունը։ Հիշում ենք այն բազմաթիվ դրսևորումները, երբ գործի էր դրվում հայաստանցի-ղարաբաղցի բաժանումը, իսկ Արցախը դիտարկվում էր որպես «հակահեղափոխության» գլխավոր օջախ։

Իսկ երբ թշնամանքի դոզան անընդհատ բարձրանում է, այն նաև իր հակադարձ էֆեկտն է ունենում, որը հայտնի է բումերանգի էֆեկտ անունով: Դրա մասին ժամանակին շատերն էին զգուշացնում, այդ թվում՝ մենք, ու ոչ մեկ անգամ: Բայց Նիկոլ Փաշինյանի համար իշխանությունը պահելուց թանկ բան չկար ու չկա, ուստի նա հետևողականորեն շարունակում էր (և է) ատելություն ու թշնամանք գեներացնել: Ի վերջո, հենց իշխանության ներկայացուցիչները դարձան իրենց «տաքացրած օձի» զոհը. վիրավորանքներն ու ատելությունը վերադառնում էին իրենց սկզբնական հասցեատերերին։ Հիմա՝ առավել ևս:

Բնականաբար, իշխանություններն ուղղակի չեմպիոն են նաև տեղեկատվական թիրախավորման, կեղծ տեղեկությունների ու մանիպուլ յացիաների տարածման գործում, ու այստեղ հաստատ հավասարը չունեն։ Թերևս չկա մի թեմա՝ անվտանգային թեմաներից սկսած, կենցաղային հարցերով վերջացրած, որ իշխանությունները՝ Փաշինյանի գլխավորությամբ, հանրությանը մանիպուլացրած ու կեղծ, խեղաթյուրված տեղեկություններ տարածած չլինեն։ Կարելի է դիտարկել յոթ տարվա ընթացքում ամենաբարձր մակարդակով արված հայտարարություններն ու համոզվել, թե իշխանության օրվա ներկայացուցիչները անընդհատ տեսակետը փոխելու ու հակադիր դիրքերից հանդես գալու վարպետներ են։ Բոլոր ուղղություններով այսպիսի դրսևորումներն այնքան շատ են, որ կարելի է անգամ հատորներ գրել քաղաքական անսկզբունքայնության մասին։ Կամ գուցե քաղաքական հետևողական մանիպուլ յատորության մասին:

Ներկա փուլում ևս օգտագործում են հանրային զգացմունքների վրա խաղալու և իրենց մանիպուլ յացիաներն առաջ մղելու իրենց «վարպետությունը»։ Ի մասնավորի, հասարակությանը վախեցնում են վերահաս պատերազմով ու արհավիրքներով, որպեսզի շարունակեն հակառակորդին արվող միակողմանի զիջումների շղթան։ Զուգահեռ, բնականաբար, ավելի են թեժացնում ընդդիմության, ընդդիմադիր հայացքներ ունեցողների, իրենց «թանին թթու ասողների» հանդեպ ատելությունն ու թշնամանքը, փոխարենը սեր են քարոզում ադրբեջանաթուրքական տանդեմի հանդեպ:

Ու այսքանից հետո իշխող ուժի ներկայացուցիչները բոլողոքում են, թե իրենց «բան են ասում», ավելին՝ իրենց դնում են զոհի կաղապարի մեջ, թե իբր իրենց են թիրախավորել, իրենք տառապել են, բայց չեն հանձնվել։ Սա ևս մանիպուլ յացիաների «մաստեր կլաս» է, քանի որ ոչ թե իրենք են ժողովրդին ու հանրությանը ծառայել, այլ իրենց սեփական աթոռի համար ծառայեցրել են ու ծաղրել ժողովրդին։ Հենց իրենք են թունավոր այս մթնոլորտը ներարկել ու գեներացրել հասարակության մեջ: Բայց, միևնույնն է, գալու է ժամանակը, երբ ժողովուրդը և հանրույթը կտա նման իշխանության քաղաքական գնահատականը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular