Զախարովան դիմել է ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՆԱՏՕ-ին և Եվրամիությանը խորհուրդ է տվել նայել հայելու մեջ՝ ագրեսիայի աղբյուրը տեսնելու համար: Նրա խոսքերն է փախանցում Gazeta-ն։
Այս կերպ նա մեկնաբանել է Ուկրաինայի զինված ուժերի հարձակումը Ղրիմի «Ֆորոս» առողջարանի և դպրոցի վրա։
«Ամբողջ ՆԱՏՕ-ն և ԵՄ-ն, որոնք ագրեսիայի աղբյուր են փնտրում եվրոպական մայրցամաքում, պետք է մոտենան հայելուն և կտեսնեն ագրեսիայի աղբյուրը։ Նրանք են Եվրոպայում ահաբեկչության ապակայունացման և տարածման զարկերակը՝ հովանավորելով Կիևի ռեժիմին և նրան զենք մատակարարելով», - հայտարարել Է պաշտոնյան։