ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը հանուն իշխանության պատրաստ է կործանել Հանրապետությունը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Չորրորդ Հանրապետություն հռչակելու՝ Փաշինյանի հայտարարությունը սեփական կուսակցության համաժողովում շարունակում է բուռն քննարկումների և քննադատությունների առիթ դառնալ հանրային և քաղաքական շրջանակներում, ընդ որում, բացի փաշինյանական զոմբիներից, գրեթե բոլորը հասկանում են նրա այս հայտարարությունների վտանգավորությունը։ Նշենք, նախօրեին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաժողովում Փաշինյանը հայտարարեց Հայաստանի Չորրորդ Հանրապետության հաստատման հռչակումը որպես առաջիկա ռազմավարական անելիք։ Ընդ որում, Փաշինյանը ներկայացրեց 9 անելիքներ, այդ թվում՝ խորհրդարանական ընտրություններում սահմանադրական մեծամասնության ակնկալումը, հանրաքվեի միջոցով նոր Սահմանադրության ընդունումը, Հայաստանի 29 743 քառ. կմ տարածքը անձեռնմխելի պահելը, Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամագրվելուն ուղղված ջանքերի ակտիվացումը՝ դա չհակադրելով տարածաշրջանացման, ինչպես նաև հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականությանը։

Ըստ էության, ներկայացված հռչակագիրը, որն ընդունվել էր կուսակցության գրեթե բոլոր պատվիրակների կողմից, կենացների, պաթետիկ հայտարարությունների և իրենց տակ ոչինչ չունեցող խոսքերի կույտ է, որը իրականում լրջագույն վտանգներ է պարունակում։ Միակ, թերևս, ռեալ հայտարարությունը Եվրամիությանն անդամագրվելուն ուղղված ջանքերի ակտիվացումն է, այն էլ՝ որևէ հստակ գործողություն այդ ջանքերի տակ դրված չէ, և հայտնի չէ՝ արդյոք Եվրամիությունը սպասո՞ւմ է Հայաստանին իր մոտ։ Որքան էլ Եվրամիության տարբեր հանձնակատարներ Երևանում ու Բրյուսելում հայտարարեն Հայաստան–Եվրամիություն հարաբերությունների զարգացման մասին, փաստն այն է, որ Փաշինյանի հայտարարություններն ընդամենը փուչիկ են։

Իսկ Չորրորդ հանրապետության հռչակումը ոչ այլ ինչ է, քան սեփական մեղքերն ու հանցագործությունները արդարացնելու ու պարտակելու քայլ։ Այս հարցում գրեթե բոլորը համակարծիք են։ Ըստ էության, 44-օրյա պատերազմում կրած ջախջախիչ պարտության, Արցախը Ադրբեջանին անմռունչ հանձնելու, արցախցիների բռնի տեղահանության, հազարավոր երիտասարդների մահվան պատասխանատու իշխանությունը փորձում է ապալեգիտիմացնել Հայաստանի Հանրապետությունը, որպեսզի կարողանա մարսել իր իսկ արածը, և սա է ամենավտանգավորը։ Ի վերջո, հայ ժողովուրդը ահռելի զրկանքներ է կրել Երրորդ հանրապետության ստեղծման ճանապարհին, տարել հաղթանակներ, լավից–վատից պետություն ստեղծել, որն այսօր հայտնվել է մի անփառունակ խմբակի ձեռքում, և օր առաջ հարկավոր է ազատվել Նիկոլ Փաշինյանից և նրա թիմից, որովհետև վերջինիս համար որևէ բարդություն չի ներկայացնում 5-րդը, 6-րդը, 15-րդ հանրապետություն հռչակելը, միայն թե իրենք լինեն իշխանության ղեկին։ Թե դրանից ի՞նչ պետություն կստացվի՝ առանց արժեքների, առանց հիշողության և առանց հաղթանակների, Փաշինյանին և նրա թիմակիցներին բոլորովին չի հետաքրքրում։

Կարինե Առաքելյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular