ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ընդունվել է Բազելյան պայմանագիրը․ պատմության այս օրը (22 սեպտեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Փղերի պաշտպանության համաշխարհային օր, Խրոնիկական միելոիդային լեյկոզով հիվանդների համաշխարհային օր, Առանց ավտոմեքենաների համաշխարհային օր, Բուլղարիա՝ Անկախության օր, Էստոնիա, Լատվիա, Լիտվա՝ Բալթյան միասնության օր, Մալի՝ Անկախության օր, Նորվեգիա՝ Մերթա արքայադստեր օր, Ուկրաինա՝ Պարտիզանական փառքի օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

մ.թ.ա. 68 - տեղի է ունեցել Արածանիի ճակատամարտը։

1795 - վախճանվել է բանաստեղծ-աշուղ Սայաթ-Նովան։

1960 - վախճանվել է դերասան, ռեժիսոր, դրամատուրգ, թատերական գործիչ Արմեն Գուլակյանը։

1964 - ծնվել է գրող, բանաստեղծ, թատերագիր, դերասան Վահրամ Սահակյանը։

1964 - վախճանվել է հայաստանցի քուրդ բանաստեղծ, արձակագիր Ամինե Ավդալը։

1987 - ծնվել է փոփ երգիչ, հեռուստադերասան Միհրան Ծառուկյանը։

1996 - Լևոն Տեր-Պետրոսյանը նախագահական ընտրություններում, ստանալով 51,75 տոկոս ձայներ, վերընտրվել է Հայաստանի նախագահի պաշտոնում։ Միջազգային դիտորդները ընտրությունների ընթացքում արձանագրել են բազմաթիվ խախտումներ։

2001 - սկսվել է Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդ Ալեքսիյ Երկրորդի այցը Հայաստան։

2002 - սփյուռքահայ կինոռեժիսոր, «Արարատ» ֆիլմի հեղինակ Ատոմ Էգոյանը ազգային մշակույթի և կրթության բնագավառներում ներդրած նշանակալի ավանդի համար պարգևատրվել է «Մովսես Խորենացու» մեդալով։

2021 - վախճանվել է հայազգի խորհրդային և ռուսական բլյուզ և ռոք երգիչ, կոմպոզիտոր Նիկոլայ Արությունովը։

2024 - Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել «Սրբազան պայքար» շարժման կազմակերպած մեծ հավաք։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1236 - տեղի է ունեցել Սաուլի ճակատամարտը, որտեղ Ժեմայտների և Զամգալների բանակը ջախջախիչ պարտության է մատնել Սրակիրների օրդենի բանակին։

1307 - Ֆրանսիայի թագավորական խորհուրդը որոշում է ընդունել ձերբակալել բոլոր այն տամպլիերներին, որոնք գտնվում են երկրի տարածքում։

1499 - ընդունվել է Բազելյան պայմանագիրը, ըստ որի Շվեյցարական կոնֆեդերացիան անկախացել է Սուրբ Հռոմեական կայսրությունից։

1520 - վախճանվել է օսմանյան սուլթան Սելիմ Ա-ին։

1539 - վախճանվել է գուրու, սինխիզմի հիմնադիր Նանակը։

1554 - վախճանվել է իսպանացի կոնկիստադոր, Մեծ Կանյոնի հայտնագործող Ֆրանցիսկո Վասկես դե Կորոնադոն։

1692 - Սալեմում կախել են հայտնաբերված վերջին ութ «վհուկներին»։

1694 - ծնվել է անգլիացի պետական գործիչ, դիվանագետ և գրող Ֆիլիպ Դորմեր Սթենհոփ Չեսթերֆիլդը։

1764 - Ռուսական կայսրությունում կիրառության մեջ են մտել վերստային սյուները։

1780 - տեղի է ունեցել լինչի դատաստանի ենթարկելու առաջին նկարագրված դեպքը։

1789 - տեղի է ունեցել Ռիմնիկեի ճակատամարտը, որի ժամանակ գեներալ Սուվորովի և թագաժառանգ Կոբուրգսկու ղեկավարած ռուս-ավստրիական բանակը ջախջախել է թուրքական բանակին։

1791 - ծնվել է անգլիացի նշանավոր ֆիզիկոս և քիմիկոս Մայքլ Ֆարադեյը։

1792 - հռչակվել է Ֆրանսիական Հանրապետությունը և այդ օրը դարձել է ֆրանսիական հանրապետության օրացույցի առաջին օրը։

1828 - վախճանվել է զուլուսների առաջնորդ Շական, որին անվանել են Սև Նապոլեոն։

1862 - ԱՄՆ-ի նախագահ Աբրահամ Լինկոլնը հայտարարել է նեգր-ստրուկների ազատագրման մասին։

1869 - աշխարհում առաջին անգամ Ավստրիայում հրատարակվել են փոստային բացիկներ։

1869 - կայացել է Ռիխարդ Վագների «Հռենոսի ոսկին» օպերայի առաջին ներկայացումը։

1877 - Կանադայի կառավարությունը համագործակցության պայմանագիր է կնքել Ալբերտա պրովինցիայի հնդկացիների հետ։

1886 - ծնվել է ֆրանսիացի գեղանկարիչ Ռոժե Բիսերը։

1908 - Բուլղարիան անկախացել է Օսմանյան կայսրությունից։

1921 - Ազգերի լիգա են ընդունվել Էստոնիան, Լատվիան և Լիթվան։

1939 - Բելառուսի Բրեստ քաղաքում տեղի է ունեցել խորհրդային և գերմանական զորքերի համատեղ ռազմական շքերթ։

1944 - Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Կարմիր բանակը նացիստներից ազատագրել է Տալլինը։

1945 - ԱՄՆ-ի նախագահ Հարրի Թրումենը ընդունել է պատերազմական հարցերով քարտուղար Սթիմսոնի «Երկրորդ համաշխարհային պատերազմ» բնութագրումը։

1958 - ծնվել է իտալացի աշխարհահռչակ երգիչ, տենոր Անդրեա Բոչելլին։

1960 - Մալին անկախացել է Ֆրանսիայից։

1980 - սկսվել է իրանա-իրաքյան պատերազմը։

1991 - Կոսովոն հայտարարել է իր անկախության մասին։

1993 - վրաց-աբխազական պատերազմի ընթացքում Սուխումիի համար մղվող ճակատամարտում խփվել է մարդատար Ту-154 ինքնաթիռը, զոհվել է 108 մարդ։

2000 - առաջին անգամ աշխարհի մի շարք երկրներում անցկացվել է «Առանց ավտոմեքենաների օր»։

2000 - Բիլ Գեյթսի գլխավորած «Մայքրոսոֆթ» ընկերությունը մեկ օրում կորցրել է 22 միլիարդ դոլար։

2007 - վախճանվել է ֆրանսիացի կատակերգակ, դերասան Մարսել Մարսոն։

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular