ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանում կայացել է անկախության հանրաքվե, որտեղ ընտրողների 99 %-ը կողմ է արտահայտվել ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալուն և անկախ հանրապետություն ստեղծելուն. պատմության այս օրը (21 սեպտեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Խաղաղության միջազգային օր, Ալցհայմերի հիվանդության մասին տեղեկատվության տարածման միջազգային օր, Բելիզ՝ Անկախության օր, Բրազիլիա՝ Ծառատունկի օր, Հայաստան՝ Անկախության օր, Մալթա՝ Անկախության օր, Գանա՝ Հինադիր օր, Ռուսաստան՝ Ռուսական պետականության ստեղծման օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1943– ծնվել է հասարակական-քաղաքական գործիչ Լարիսա Ալավերդյանը:

1950 – ծնվել է քանդակագործ, երգիչ Էդուարդ Շախիկյանը:

1982 –վախճանվել է զորահրամանատար, մարշալ  Հովհաննես Բաղրամյանը:

1988- Ադրբեջանի Աղդամի շրջանում մտցվել է հատուկ ռեժիմ և պարեկային ժամ: ՀՍՍՀ-ի Գերագույն խորհուրդը որոշում է ընդունել ցրել  «Ղարաբաղ» կոմիտեն, սակայն դա օգուտ չի տվել՝ շարունակվել են ցույցերը և գործադուլները:

1991- Հայաստանում կայացել է անկախության հանրաքվե, որտեղ ընտրողների 99 %-ը կողմ է արտահայտվել ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալուն և անկախ հանրապետություն ստեղծելուն: 

2007- 10 տարվա լռությունից հետո խոսել է Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ասելով, որ  նկատի ունենալով առաջիկա նախագահական ընտրությունները հաջորդ տարին համարվում է շրջադարձային և բոլորը կանգնած են ճամփաբաժանին:

2008- հանդիսավորությամբ բացվել է երկրի պաշտպանության նախարարության նոր շենքը: 

2009 – վախճանվել է քանդակագործ, նկարիչ Արևշատ Ավագյանը:

2013-պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը կալանավորվել է խոշոր չափերով խարդախություն կատարելու կասկածանքով:

2015-Վերոնայում ներկայացվել է Ցեղասպանության 100-ամյակին նվիրված «Ամեն» բեմադրությունը:

2017- Հենրիկ Իգիթյանի հիմնադրած և նրա անունը կրող Գեղագիտության ազգային կենտրոնի մուտքի մոտ տեղադրվել է Փարաջանովի հանրահայտ «Արտասվող Ջոկոնդա» կոլաժի կրկնօրինակը:

2021- բողոքների պատճառով Հայաստանի իշխանությունները հրաժարվել են երեկոյան շքեղ տոնակատարություններից և սահմանափակվել դասական երաժշտության համերգով:

2022- «Եռաբլուր» զինվորական պանթեոնից ոստիկանական բռնի ուժի կիրառման բերման է  ենթարկվել զոհված զինծառայողների մոտ երեք տասնյակ ծնողներ, այդ թվում և մայրերի, որոնք եկել էին այստեղ թույլ չտալու, որպեսզի Անկախության օրվա տոնի կապակցությամբ Նիկոլ Փաշինյանն այցելի «Եռաբլուր»:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

մ.թ.ա. 19 – վախճանվել է հռոմեացի բանաստեղծ Պուբլիյ Վերգիլիուս Մարոնը:

1217 – գերմանացիների և էստերի միջև Վիլյանդի տարածքում տեղի է ունեցել ճակատամարտ, որը ամենակարևոր ճակատամարտերից մեկն է գերմանացիների կողմից ուժով էստերին հնազանդեցնելու պատերազմում:

1348 –Ցյուրիխում հրեաներին մեղադրել են աղբյուրները թունավորելու մեջ:

1558 –վախճանվել է  Սրբազան Հռոմեական կայսրություն կայսր Կառլոս 5-րդը:  

1576 - վախճանվել է իտալացի մաթեմատիկոս, ֆիզիկոս, աստղաբախշ Ջերոլամո Կարդանոն:

1791– ծնվել է հունգարացի քաղաքական գործիչ, գրող, տնտեսագետ Իշտվան Սեչենյին:

1792 –Ֆրանսիայում բացվել է Ազգային Կոնվետը, ընդունվել է թագավորական իշխանությունը վերացնող դեկրետ՝ օրենք:

1799 –սկսվել է Սովորովի ղեկավարած ռուս-ավստրիական զորքերի անցումը շվեյցարական Ալպերով:

1801 – ծնվել է գերմանական ծագմամբ ռուս ֆիզիկոս , էլեկտրաշարժիչի գյուտարար, գալվանատեխնիկայի ստեղծող Բորիս Յակոբին: 

1832 –վախճանվել է  շոտլանդացի գրող, բանաստեղծ, դրամատուրգ Վալտեր Սքոթը: 

1840 –ծնվել է Օսմանյան սուլթան Մուրադ 5-րդը:

1842 –ծնվել է  Օսմանյան սուլթան Աբդուլ Համիդ 2-րդը:

1860– վախճանվել է գերմանացի փիլիսոփա, գրող Արթուր Շոպենհաուերը, որը հանդիսանում է փիլիսոփայության իռացիոնալիզմի դպրոցի հիմնադիրներից մեկը:

1866 –ծնվել է  անգլիացի  լրագրող, պատմաբան, ֆանտաստ գրող Հերբերտ Ուելսը («Աշխարհների պատերազմը», «Ժամանակի մեքենա», «Անտեսանելի մարդը»):

1866 –ծնվել է ֆրանսիացի միկրոբիոլոգ Շառլ Նիկոլը, որը հայտնաբերել է բծավոր տիֆի առաջացման պատճառը:

1898 –թագուհի Ցիսին պալատական հեղաշրջման միջոցով զավթել է իշխանությունը ավարտելով Ռեֆորմների 100 օրը:

 1921– Գերմանիայում Օպպաու քաղաքի BASF ընկերության քիմիական գործարանում տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով զոհվել է 561, և ավելի քան 1500 մարդ վնասվածք են ստացել:

1934- թայֆունը հարվածել է Հոնսյու կղզուն, որի հետևանքով զոհվել է 3 036 մարդ։

1936 —ծնվել է խորհրդային և ռուսական քաղաքական գործիչ Մոսկվայի 2-րդ քաղաքապետ Յուրի Լուժկովը:

1942 - Ուկրաինայի Դունաևցի քաղաքում նացիստները սպանել են 2 558 հրեա։

1964 —Մալթան անկախություն է ստացել Մեծ բրիտանիայից:

 1947– ծնվել է սարսափ, ֆանտաստիկ և դրամայի ժանրերի ամերիկացի գրող Սթիվեն Քինգը:

1950 – ծնվել է ամերիկացի դերասան, դրամատուրգ և կինոարտադրող Բիլ Մյուրեյը:

1951 –ծնվել է  Չեչենական հանրապետության 3-րդ նախագահ Ասլան Մասխադովը:

1953– կայացել է Սան Սեբաստիանի առաջին կինոփառատոնը:

1981 - Բելիզը անկախություն է ձեռք բերել Մեծ Բրիտանիայից:

1993- վրաց-աբխազական պատերազմի ժամանակ աբխազների կողմից խփվել է լրագրողներով բեռնված (այդ թվում ռուս) Ту-134 ինքնաթիռը:

2004– սկսվել է աշխարհի ամենաբարձր աշտարակի` Բուրջ Խալիֆայի շինարարությունը, որի բարձրությունը կազմում է 828 մետր:

2022 —Ուկրաինայում Հատուկ ռազմական գործողության ժամանակ ՌԴ–ում սկսվել է մասնակի մոբիլիզացիա, նման բան վերջին անգամ Ռուսաստանում եղել էր 1941 թվականին:   

Կ.Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular