Սի Ծինփինը կոչով դիմել է Թրամփին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՉինաստանը և ԱՄՆ-ն կարող են հասնել փոխադարձ հաջողության և ընդհանուր բարգավաճման՝ օգուտ բերելով երկու երկրներին և ամբողջ աշխարհին: Հայտարարել Է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը, փոխանցում է Sinhua-ն։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում Սի Ծինփինը hajtnել է` այդ տեսլականն իրականացնելու համար երկու երկրները պետք է համատեղ ջանքեր գործադրեն փոխադարձ հարգանքի, խաղաղ համակեցության և փոխշահավետ համագործակցության հասնելու համար: Նախագահը ընդգծել է՝ չին-ամերիկյան հարաբերությունները կրում են բացառիկ կարևոր նշանակություն: Նա նշել է, որ երկու կողմերի թիմերի միջև առևտրատնտեսական հարցերի շուրջ վերջին խորհրդակցությունները ցույց են տվել հավասարության, հարգանքի և փոխշահավետության ոգին և հավելել՝ կողմերը կարող են շարունակել պատշաճ կերպով կարգավորել միջպետական հարաբերություններում կարևոր հարցերը և ձգտել հասնել երկուստեք շահեկան արդյունքների:
ՉԺՀ նախագահը նաև նշել է, որ ամերիկյան կողմը պետք է ձեռնպահ մնա առևտրում միակողմանի սահմանափակող միջոցներ սահմանելուց, որպեսզի չխաթարի խորհրդակցությունների բազմաթիվ փուլերի ընթացքում երկու կողմերի ստացած արդյունքները: Չինաստանի առաջնորդն ամերիկյան կողմին կոչ է արել երկրում չինական ձեռնարկությունների ներդրումների համար բաց, արդար և ոչ խտրական գործարար միջավայր ապահովել: