ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հույսի շարժումը ընդդեմ քաղաքական ճնշումների

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Գործարար և բարերար Սամվել Կարապետյանի կալանավորումը շարունակում է միջազգային արձագանքներ ստանալ։ ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը, ով երկար տարիներ հանդես է եկել հայկական հարցերով դիրքորոշումներով, հայտարարել է, որ Հայաստանում տեղի ունեցող զարգացումները մտահոգիչ են։ Նա շեշտել է, որ որևէ գործարար կամ հոգևորական չպետք է ենթարկվի կալանքի և սեփականության ունեզրկման՝ հասարակ քաղաքական գործունեության պատճառով։ Շերմանը հիշեցրել է նաև իր ավելի վաղ հայտարարությունները, որոնցում արդեն իսկ անդրադարձել էր ինչպես Կարապետյանի, այնպես էլ Հայ եկեղեցու ներկայացուցիչների նկատմամբ իրականացվող ճնշումներին։

Այս ամենի ֆոնին Կարապետյանի գլխավորած «Մեր ձևով» շարժումը ոչ միայն չի թուլանում, այլ ընդհակառակը՝ նոր թափ է ստանում։ Շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի խոսքով՝ միայն վերջին օրերին ավելի քան երկու հազար մարդ է միանալու հայտ ներկայացրել։ Կամավորների թիվը հաստատում է, որ նախաձեռնությունը մեծ արձագանք է գտնում թե՛ Երևանում, թե՛ մարզերում և թե՛ Սփյուռքում։ «Մեր ձևով»-ին միացող մարդկանց շարժառիթը, ինչպես նշում է Նարեկ Կարապետյանը, մի բառով կարելի է նկարագրել՝ հույս։

Այդ հույսը կենդանի արձագանքի է արժանանում նաև մարզերում։ Տավուշում, օրինակ, շարժման ներկայացուցիչների հանդիպմանը գյուղացիները ոչ միայն աջակցել են նախաձեռնությանը, այլև իրենց կարծիքն են հայտնել գործող իշխանությունների փորձերի մասին՝ արգելափակել նման հանդիպումները։ Գյուղացիների խոսքերով՝ միայն իրական և առողջ ուժերը կարող են դուրս բերել հասարակությանը քաղաքական թմբիրից։ Նմանատիպ հանդիպումներ անցկացվել են նաև Լոռու մարզում, որտեղ «Մեր ձևով»-ի ներկայացուցիչները ներկայացրել են գյուղական համայնքների զարգացման ծրագրեր։

Շարժումը ներկայացրել է նաև կոնկրետ առաջարկներ՝ ուղղված Հայաստանի տնտեսության վերականգնմանը։ Մասնավորապես, Գեղարքունիքի մարզի զարգացման ծրագրի շրջանակում շեշտվել է Սևանի տարածաշրջանը ձմեռային զբոսաշրջության և ձկնաբուծության կենտրոնի վերածելու գաղափարը։ Ծրագիրը հիմնված է միջազգային փորձի վրա՝ ներառելով Նորվեգիայի և Շվեյցարիայի մոդելները։

Այս ամենի դիմաց իշխանությունները շարունակում են փորձել ճնշել շարժման գործունեությունը։ Սակայն տեսանելի է, որ այդ փորձերը չեն հանգեցնում ցանկալի արդյունքի։ Կարապետյանի և նրա թիմի գործունեությունը, անկախ քաղաքական միջավայրի ճնշումներից, աստիճանաբար դառնում է հասարակական օրակարգի առանցքային մասը։

Այստեղ է, որ հասարակության զգալի հատվածը տեսնում է հույսի նոր հեռանկար՝ մի շարժում, որն առաջարկում է ոչ թե հերթական կեղծ խոստումներ, այլ իրական ծրագրեր և լուծումներ։ Իսկ Կարապետյանի գործով միջազգային արձագանքները ցույց են տալիս, որ Հայաստանի ներքին քաղաքական ճնշումները վաղուց արդեն դուրս են եկել միայն տեղական օրակարգի շրջանակներից։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular