ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լեհաստանը Ուկրաինայի հետ սահմանին օդ է բարձրացրել կործանիչները

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Լեհաստանի և դաշնակիցների կործանիչները օդ են բարձրացվել Ուկրաինայում ենթադրյալ ռուսական ակտիվության ֆոնին։ Այս մասին հայտնել է Լեհաստանի զինված ուժերի օպերատիվ հրամանատարությունը X սոցիալական մեդիա հարթակում։

Ավելին, ցամաքային ՀՕՊ և ռադարային հետախուզության միջոցները բերվել են բարձր պատրաստվածության վիճակի։

Նշվել է, որ այս միջոցառումները անհրաժեշտ են «խոցելի գոտիներին» սահմանակից տարածքներում անվտանգությունն ապահովելու համար։

Զինվորականները հավելել են, որ Լեհաստանի զինված ուժերի օպերատիվ հրամանատարությունը հետևում է ստեղծված իրավիճակին, մասնավորապես՝ սահմանին, և որ ենթակա ուժերն ու միջոցները լիովին պատրաստ են անհապաղ արձագանքի։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular