ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի տնտեսությունը՝ բազմակի ճնշումների ու նոր մարտահրավերների ներքո. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

2025 թվականի երրորդ եռամսյակը Հայաստանի տնտեսության և ֆինանսավարկային քաղաքականության համար նշանավորվում է միաժամանակ խորացող աշխարհաքաղաքական ռիսկերով, տնտեսական ակտիվության համեմատաբար բարձր տեմպերով, միևնույն ժամանակ՝ գնաճի նոր որակի արագացմամբ ու միջնաժամկետ անորոշությունների խորացմամբ։ Այս իրողությունների խաչմերուկում Հայաստանի տնտեսությունը հայտնվել է բարդ իրավիճակում, որտեղ արտաքին և ներքին գործոնների փոխազդեցությունը ձևավորում է ինչպես առաջընթացի և զարգացման որոշակի հնարավորություններ, այնպես էլ գնաճային ճնշումների, ֆինանսական և սոցիալ-տնտեսական կայունության խոցելիության նոր ռիսկեր։

Աշխարհաքաղաքական միջավայրը այս տարի նույնպես անկայուն բնույթ է կրում, ինչի հիմնական դրսևորումները կապված են տարածաշրջանային հակամարտությունների, խոշոր տերությունների միջև լարվածության խորացման, ինչպես նաև գլոբալ առևտրի ու մատակարարման շղթաների տևական փոփոխությունների հետ։ Արևել յան Եվրոպայում և Մերձավոր Արևելքում շարունակվող հակամարտությունները, ԱՄՆ-Չինաստան տնտեսական ու տեխնոլոգիական մրցակցության խորացումը, ինչպես նաև արևմտյան երկրների՝ ռուսական և իրանական տնտեսությունների նկատմամբ նոր պատժամիջոցների կիրառումը ձևավորեցին այնպիսի միջազգային ֆոն, որտեղ միջազգային առևտրի, ներդրումային հոսքերի և փոխադարձ կախվածության հիմնական կանոնները նոր վերաձևավորում են ստանում։

Բնականաբար, լարված աշխարհաքաղաքական միջավայրը ուղեկցվում է ոչ միայն տնտեսական անորոշությամբ, այլև միջազգային էներգետիկ ու պարենային շուկաների ցնցումներով, որոնց հետևանքները անմիջականորեն անդրադառնում են ինչպես, ընդհանուր առմամբ, համաշխարհային տնտեսութան դինամիկայի, այնպես էլ Հայաստանի տնտեսության վրա։ Այս համատեքստում Հայաստանի համար առաջնային նշանակություն է ունենում նաև աշխարհի հիմնական տնտեսական կենտրոններում արձանագրվող մակրոտնտեսական միտումների ազդեցությունը։

Ռուսական տնտեսությունը, որը հայկական ապրանքների արտահանման հիմնական ուղղությունն է, շարունակում է գտնվել արևմտյան ճնշումների ներքո։ Իսկ Ռուսաստանի տնտեսական աճի տեմպը նվազման միտումներ է ցուցաբերում, ինչը լրացուցիչ ռիսկեր կարող է ստեղծել նաև Հայաստանի տնտեսության համար, քանի որ մեր տնտեսությունները սերտորեն փոխկապակցված են։ Հայ-ռուսական հարաբերություններում նկատվող սառնությունը ևս մարտահրավեր է դարձել տնտեսական փոխգործակցության խորացման համար։

ԵՄ-ում նույնպես, որի հետ վերջին շրջանում առևտրի որոշակի աշխուժացում է նկատվում, տնտեսական աճի տեմպերի դանդաղում է նկատվում։ Իսկ ԱՄՆ-ում գնաճի ռիսկերի նոր ալիքի ի հայտ գալը՝ հիմնականում պայմանավորված մաքսատուրքերի բարձրացման քաղաքականությամբ, պարտքային բեռի աճով և տոկոսադրույքների բարձրացման սպասումներով, ստեղծում է նոր անորոշություններ ոչ միայն ֆինանսական, այլև հումքային շուկաներում։ Հայաստանի տնտեսությունը, լինելով փոքր և բաց համակարգ, այս միտումների ազդեցության հետևանքով հայտնվել է կրկնակի ճնշման տակ։ Մի կողմից՝ արտաքին պահանջարկի դանդաղումը սահմանափակում է արտահանման հնարավորությունները՝ հատկապես ծառայությունների և արդյունաբերության որոշ ուղղություններում, մյուս կողմից՝ միջազգային շուկաներում պարենային և էներգետիկ ապրանքների թանկացումը նպաստում է գնաճի նոր ալիքի հրահրմանը։

2025 թվականի երրորդ եռամսյակում արձանագրված 12-ամսյա գնաճն օգոստոսին արագացել է՝ հասնելով մինչև 3,6 %-ի: Չնայած այն հանգամանքին, որ գնաճը դեռևս գտնվում է ԿԲ-ի նպատակային միջակայքում, նշաններ կան, որ որոշ ծառայությունների ու ապրանքների գները կարող են հատել կանխատեսելիության սանդղակները։ Տնտեսության ներսում պահանջարկի ազդեցությունը գնաճի վրա դեռևս գնահատվում է չեզոք, սակայն առաջարկի գործոնները՝ մասնավորապես պարենի, էներգետիկայի և ներմուծվող ապրանքների գների աճը, գնալով մեծացնում են գնաճային ճնշումները։ Պարենային շուկայում միջազգային գների բարձրացումները անմիջապես փոխանցվում են ներքին շուկա, քանի որ Հայաստանի պարենային ինքնաբավության մակարդակը ցածր է, իսկ հիմնական ապրանքախմբերը ներկրվում են Ռուսաստանից, Չինաստանից, ԵՄից, Կենտրոնական Ասիայից և Իրանից։ Փոխարենը զգալի չէ ազդեցությունը գնանկումների ժամանակ:

Պետք է հաշվի առնել, որ մատակարարման շղթաների խախտումները, լոգիստիկ ծախսերի աճը, ինչպես նաև արժութային շուկաների տատանումները լրացուցիչ խթան են ներքին գնաճի համար։ Այս ֆոնին, աշխատավարձերի ու թոշակների չնչին աճը կամ դրա բացակայությունը, ինչպես նաև ծառայությունների, հատկապես անշարժ գույքի, տրանսպորտի, առողջապահության ու կրթության ոլորտներում գների բարձրացումը նպաստում է բնակչության ընդհանուր սոցիալ-տնտեսական վիճակի վատացմանը։ Մյուս կողմից էլ՝ գնաճը խաթարում է ներդրումային միջավայրը, քանի որ բիզնեսի համար առաջանում է անկայունության և անորոշության մթնոլորտ։ Երբ գները մշտապես աճում են, ընկերությունների համար դժվար է պլանավորել արտադրական ծախսերը, կանխատեսել շուկայի պահանջարկը և հաշվարկել շահութաբերությունը։ Դա կարող է հանգեցնել ներդրումների կրճատման, նոր աշխատատեղերի ստեղծման դանդաղեցման և տնտեսության ընդհանուր դինամիկայի թուլացման։

Փաստացի, վերջին մի քանի ամսվա իրադարձությունները վկայում են, որ Հայաստանի տնտեսությունն անցնում է նոր որակի մարտահրավերների փուլ՝ խորացող աշխարհաքաղաքական ռիսկերի, մեծացող գնաճային ճնշումների և տնտեսական ակտիվության տատանվող դինամիկայի պայմաններում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular