ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Միանձնյա «գաղափարախոսություն». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Քպական իշխանությունը շրջանառության մեջ է դրել «Իրական Հայաստանի գեղագիտության տեղորոշման և աջակցության» հայեցակարգ: Այն նախատեսվում է հաստատել կառավարության որոշմամբ: Առայժմ միայն նախագիծ է: Չնայած, եթե նկատի ունենանք, որ Նիկոլ Փաշինյանը «մարդ-կառավարություն» է, ապա ամենևին դժվար չէ կանխատեսել, թե ինչ որոշում կընդունվի: Առավել ևս, որ կառավարության համապատասխան կայքում «ճիշտ» քվեարկություն է կազմակերպվել: Ինչևէ:

Այն, ինչ հրապարակվել է, ձևով կամ արտաքուստ նման է գաղափարական դոկտրինի, հակիրճ՝ պետական գաղափարախոսության: Մի բան, որ Հայաստանի անկախ պետականության վերականգնումից ի վեր, մեր երկիրը, ցավոք, չի ունեցել: Մինչդեռ դա անհրաժեշտություն էր դեռևս 1990-91 թվականներից, որպեսզի հնարավոր լիներ հստակ ձևավորել այն գաղափարական, ընդհանուր արժեքային կողմնորոշիչները, որոնց վրա հիմնվեր դաստիարակությունը՝ մանկապարտեզից սկսած, դպրոցում, և որոնց վրա հիմնվեր պետական քարոզչությունը, անկախ այն բանից, թե որ ուժը կամ ինչ կուսակցություն է 5-10 տարվա ժամանակահատվածում դարձել (դառնալու) իշխանություն:

Բայց խոսքն իրական դոկտրինի մասին է: Այնպիսի ձևակերպումների ամբողջության, որի վրա պատմաբանների, փիլիսոփաների, արվեստագետների, ազգագրագետների, հոգևորականների մասնագիտական լայն խումբ աշխատած լինի: Այսպես ասենք՝ ակադեմիական մշակում կամ փորձաքննություն անցած փաստաթղթի մասին ենք մենք խոսում, այլ ոչ թե... 1 (մեկ) անձի սևեռուն մտքերի կամ մտասևեռումների արտացոլման:

Իսկ այն, ինչը հրապարակվել է որպես «Իրական Հայաստանի գեղագիտության տեղորոշման և աջակցության» հայեցակարգ, հենց նման դրսևորման տպավորություն է թողնում, և սա՝ չափազանց մեղմ ասած: Իսկապես էլ գործ ունենք 1 անձի, մեկ խմբակի խիստ կասկածելի քաղաքականությունը կամ այսրոպեական ընկալումներն արտացոլող ինչ-որ «բանի» հետ: Կարծում ենք՝ պարզ է, թե ով է այս 1 անձը: Միայն «Իրական Հայաստան» կապակցությունը բավարար է, որպեսզի հասկանալի դառնա, որ հայեցակարգ կոչվածի հեղինակը Նիկոլ Փաշինյանն է: Ու ստացվել է, օրինակ՝ այսպիսի մի բան. «Պետության կողմից ֆինանսավորվող ծրագրերը պետք է բացառեն պատերազմի և վրեժի քարոզը, ուղղված լինեն տարածաշրջանում համակեցության միջավայրի ձևավորմանն ու խրախուսմանը»:

Դեռ չենք խոսում այն մասին, որ ամեն երկրորդ, երրորդ ձևակերպման մեջ խցկած է «խաղաղությունը», դրա՝ փաշինյանական ընկալման տարբերակով, բնականաբար:

Այստեղ, ի դեպ, անհրաժեշտ է մեկ-երկու դիտարկում անել. Հայաստանի որևէ իշխանության պայմաններում պետական մակարդակով վրեժի կամ պատերազմի քարոզ երբեք չի իրականացվել: Ուժեղ պետության, ուժեղ և մարտունակ բանակի, տնտեսական առաջընթացի քարոզներ եղել են, բայց չի եղել պետական մակարդակով վրեժի քարոզչություն:

Իսկ, օրինակ՝ Ադրբեջանում, որի հետ այդքան ձգտում են խաղաղասիրվել Փաշինյանն ու ՔՊ-ն, տասնամյակներ շարունակ ու մինչև օրս, մանկապարտեզներից սկսած, պետական մակարդակով ու պետական հովանավորությամբ իրականացվում է հայերի հանդեպ թշնամության քարոզչություն, քարոզվում է հայերի սպանություն, ֆետիշացվում ու հերոսացվում է հայի գլուխ կտրելը, հայ երեխայի մորթելը, հայկական խաչքար ջարդելը, հայկական եկեղեցի քանդելը: Ի վերջո, հո հենց այնպես չեն փորձագետները նշում, որ ալիևյան Ադրբեջանը ֆաշիստական պետություն է: Հա, ու Ալիևը, նաև Փաշինյանի հետ ձևական «խաղաղություն» ստորագրելուց հետո, քանիցս հայտարարել է, որ հայերն ու Հայաստանը թշնամի են:

Բայց վերադառնանք հայեցակարգին: Բազմաթիվ այլ հարցեր են ծագում: Իսկ ո՞վ է որոշելու, թե ինչն է վրեժի ու պատերազմի քարոզ, իսկ ինչը՝ ոչ: Օրինակ՝ դպրոցական ծրագրերից ու գրադարակներից դո՞ւրս են նետվելու Սիամանթոյի, Շիրազի, Չարենցի, Սևակի, Վարուժանի և տասնյակ այլ գրողների ու բանաստեղծների ստեղծագործություննեը: Արգելվելո՞ւ են Պերճ Զեյթունցյանի հայտնի գործերը կամ Անրի Վերնոյի «Մայրիկ» ֆիլմը: Ոչնչացվելո՞ւ են «Նահապետ» և «Ձորի Միրո» ֆիլմերը...

Ոչնչացվելու կամ լուծարվելո՞ւ է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը, թե՞ էապես նենգախեղվելու է տեղի ունեցած բովանդակությունը: Ազգային երգերն ու պարերը արգելվելո՞ւ են: Ոչնչացվելո՞ւ են հայկական տարազները, չէ՞ որ դրանց մի ահռելի մասը վերաբերում է Արևմտյան Հայաստանին, նաև՝ Արցախին: Ի դեպ, Արցախի տոհմագորգերի՞ հետ ի՞նչ է արվելու, հռչակվելու են ադրբեջանակա՞ն...

Փաշինյա՞նն է այս ամենը որոշելու, ինչպես այն օրը, երբ, իրեն գրաքննիչի դեր վերապահած, որոշում էր, թե «Ցանկապատ» ներկայացման մեջ ինչ լինի կամ ինչ չլինի...

Ու այստե՛ղ է հենց ամենից վտանգավորը, որ արտացոլված է այդ միանձնյա «հայեցակարգի» տողատակում. ջնջել անցյալը, հիմնովին ջնջել, ջնջել պատմությունը և այն փոխարինել խեղաթյուրված, կամայական «մեկնություններով», ոչնչացնել արժեհամակարգը, ոչնչացնել պատմամշակութային, գրական-գեղարվեստական ժառանգությունը: Իսկ ամբողջ «գեղագիտությունն» էլ պարփակել Հայաստանի Հանրապետության տարածքով ու մի փոր հացով յոլա գնալ փաշինյանական «գաղափարախոսությամբ»:

Ի լրումն ամենի, Փաշինյանի մշակած «հայեցակարգը» ենթադրում է տոտալ գրաքննություն և ամենահոռի վերահսկողություն ամեն ինչի վրա՝ ներկայացումներից մինչև գրահրատարակչություն:

...Եվ նման՝ վերը հիշատակված «հայեցակարգը», որքան էլ որ տարօրինակ հնչի, գալիս է լրացուցիչ անգամ հաստատելու, որ Հայաստանում ազգային իշխանություն վերականգնելուց հետո գաղափարախոսությունն առաջին բաներից մեկն է, ինչի վրա պատք է լրջորեն աշխատել:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular