ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպե՞ս են որոշում «կառավարման ճգնաժամը».... «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կա Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով: Կարևոր պետական մարմին է, ի դեպ, բավականին բարձր վարձատրությամբ և, նկատենք, օրենսդրորեն միանգամայն հստակ անկախության երաշխիքներով: Բայց դա այն դեպքում, երբ հանձնաժողովի ղեկավարությունն, ինչպես ասվում է, «իր տեղում է»: Կյանքն ու, հատկապես, ՀԷՑ-ը սեփականատիրոջից կոպիտ միջամտությամբ օտարման մղելու, օրվա իշխանության կամայական քմահաճույքները կատարելու փաստերը հուշեցին, որ ՀԾԿՀ-ն ու այդ հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը «իրենց բարձրության վրա չեն»՝ մեղմ ասած: Այսինքն, շատ բան կարող էր և այնպես չլինել, ինչպես արդեն կատարվել է, եթե ՀԾԿՀ-ն լիներ իր բարձրության վրա:

Ահավասիկ, մի ցցուն փաստ, որի վրա ուշադրություն են հրավիրել NEWS.am-ի մեր գործընկերները: Կայքը հարցմամբ դիմել է ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին, մասնավորապես... «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի առնչությամբ: Ըստ կայքի, ՀԾԿՀ նախագահի գրությունը պատասխանի տեսանկյունից լիարժեք չէր, այնուհանդերձ այն տվյալները, որոնք տրամադրվել են, ինչպեսև ՀԾԿՀ կայքում եղած հաշվետվությունները թույլ են տվել որոշակի հաշվարկ կատարել: Ըստ այնմ, 2024 թվականի սկզբին «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն ունեցել է շուրջ 650000 բաժանորդ, և այդ թվականին ընկերությունն ստացել է 1015 գրավոր և հավաքական 520881 բանավոր դիմում-բողոք։ Ստացվում է, որ 2024 թվականին ընկերության բաժանորդների շուրջ 80 %-ը բողոքել է մատուցվող ջրամատակարարման ծառայությունից:

Նման հաշվարկ է արվել ՀԷՑ-ի հետ կապված: Ստացվել է, որ 2024 թվականի սկզբին ՀԷՑ-ն ուներ շուրջ 1 մլն 80 հազար բաժանորդ, և այդ թվականին ընկերությունն ստացել է 12245 գրավոր և հավաքական 345997 բանավոր դիմում-բողոքներ: Ստացվում է, որ 2024 թվականին ՀԷՑ բաժանորդների շուրջ 30 %-ն է բողոքել մատուցվող էլեկտրական էներգիայի մատակարարման ծառայությունից:

Երկու ընկերության բողոքների քանակը գրեթե նույն ձևով պահպանվել է 2025 թվականի 2-րդ կիսամյակում: Իսկ հիմա, ուշադրությո՛ւն, հարց. ՀԾԿՀ-ն ինչպե՞ս է որոշել, որ ՀԷՑ-ում «կառավարման ճգնաժամ է», իսկ «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ում չկա ոչ մի ճգնաժամ, այդ թվում՝ կառավարման: Ընդ որում, նկատենք, «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն պետական սեփականություն է և տրված է կառավարման ֆրանսիական մասնավոր ընկերությանը, իսկ ՀԷՑ-ը պետական սեփականություն չէ:

Քպական իրողությունները նկատի ունենալով՝ միգուցե հարցը հռետորական է: Հասկանալի է, այդպես որոշել է Նիկոլ Փաշինյանը՝ բացառապես քաղաքական նկատառումներից ելնելով: Բայց ՀԾԿՀ-ն, ինչպես նշեցինք, առնվազն օրենքի ուժով, կարծես թե, անկախ պետք է լիներ: Ըստ այդմ, լավ կլիներ, որ ՀԾԿՀ-ն կարողանար վերոնշյալ՝ թեկուզ հռետորական թվացող, բայց շատ առարկայական հարցին պատասխանել: Որևէ կերպ, բայց՝ հիմնավորված: Հակառակ դեպքում կստացվի, որ այս կառույցն էլ է կույր գործիք գործադիր իշխանության ու նրա ղեկավարի ձեռքում:

Իսկ գուցե ՀԾԿՀ նախագահը շա՞տ բան է իր վրա վերցնում: Ինչո՞ւ է հանձնաժողովի ղեկավարությունը, պատկերավոր ասած, «նետվում հանրային պարսավանքի տանկի տակ»: Հանուն Փաշինյանի քմահաճույքի՞: «SMS» են ստացե՞լ, թե՞ այլ հարց կա: Իսկ երբ միջազգային արբիտրաժը որոշի, որ ՀԷՑ-ի սեփականատիրոջ իրավունքների նկատմամբ կոպիտ խախտումներ են իրականացվել, որոնց համար պետք է խոշոր փոխհատուցում վճարել, ՀԾԿՀ նախագահը տե՞ր է լինելու իր որոշումներին, թե՞... ինչպես կառավարությունից ասեն: Իսկ եթե իշխանությունը փոխվի՞. ասենք, մի 8-9 ամսից... Ի դեպ, սրանք հարցերի դեռ մի փոքր մասն են, մինչդեռ հարցեր էլի կան:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular