ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սիլիկյան թաղամասում երիտասարդին մարմնական վնասվածքներ էր պատճառել 41-ամյա տղամարդը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 22-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնից ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը ծակած-կտրած վերքերով բուժօգնության է տեղափոխել 20-ամյա մի երիտասարդի:

ՆԳՆ ոստիկանությունից NEWS.am–ին հայտնում են, որ համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 21.30-ի սահմաններում Սիլիկյան թաղամասի 7-րդ փողոցում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ 20-ամյա երիտասարդին սուր կտրող-ծակող առարկայով հարվածել և մարմնական վնասվածքներ է պատճառել նույն թաղամասի բնակիչ 41-ամյա տղամարդը:

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին: Նախաձեռնվել է քրեական վարույթ:

Սեպտեմբերի 17-ին 41-ամյա տղամարդը հայտնաբերվել է։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular