ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաթեթներով թմրամիջոց տեղադրող երիտասարդը կալանավորվել է (տեսանյութ)

ՎԻԴԵՈ

Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները ստացած օպերատիվ տեղեկությունն իրացնելիս սեպտեմբերի 13-ին` գիշերվա ժամը 3.30-ի սահմաններում, մայրաքաղաքի Կոմիտասի պողոտայում ձերբակալեցին երևանցի 24-ամյա երիտասարդի, կասկածանքը՝ թմրամիջոցի իրացում: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:

Բաժնում կատարված խուզարկությամբ երիտասարդի մոտ հայտնաբերվեց ժապավենով 10 փաթեթ` լցված ընդհանուր մոտ 18 գրամ դեղնականաչավուն զանգվածներով, նաև` գաղտնի փականով դանակ:

Երիտասարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին:

Նա կալանավորվել է: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular