ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գերմանիայի իշխանությունները Իսրայելի գործողությունները Գազայի հատվածում ցեղաuպանnւթյnւն չեն համարում. Մերց

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Գերմանիայի կառավարությունը համաձայն չէ այն գնահատականի հետ, թե Իսրայելի գործողությունները Գազայի հատվածում ցեղասպանություն են:

Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Մադրիդում Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի հետ մամուլի ասուլիսի ժամանակ։

«Մենք համաձայն չենք այս գործողությունները ցեղասպանություն որակելու հարցում: Մենք կիսում ենք այն գնահատականը, որ սա (իսրայելական գործողությունները) անհամաչափ է», - ավելացրեց նա։

Մերցի խոսքով՝ Իսրայելի կառավարությունը այս կերպ «չի հասնի իր նպատակներին», այն է՝ ՀԱՄԱՍ-ի ոչնչացմանը։

«Մենք Իսրայելի կողմից ենք, բայց դա չի նշանակում, որ մենք աջակցում ենք Իսրայելի կառավարության կողմից կայացվող յուրաքանչյուր որոշմանը»,-ընդգծել է կանցլերը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular