Թուրքական հանգստավայրերից մեկում անտառային հրդեհներ են բռնկվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքակա Ալանիայում անտառային հրդեհներ են մոլեգնում: Կրակը մոտենում է այն հյուրանոցներին, որտեղ մնում են ռուս զբոսաշրջիկները։ Այս մասին հաղորդում է SHOT-ը։
«SHOT-ի տվյալներով՝ տարբեր հյուրանոցներում հանգրվանած մի քանի հարյուր ռուս զբոսաշրջիկներ սարսափելի տեսարանի են ականատես լինում: Անտառային հրդեհը մոտենում է զբոսաշրջային գոտի», - ասվում է գրառման մեջ:
Զբոսաշրջիկները հայտնել են, որ առավոտյան ծխի սուր հոտ է զգացվել։ Ականատեսները հայտնել են, որ երկինքը ծածկված էր ծխով։
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ուժեղ քամիները նպաստում են կրակի արագ տարածմանը և հասել բնակելի թաղամասերին հարակից տարածքներ: Մի քանի տներից մարդիկ տարհանվել են: Հրդեհը վնասել է այգիներ և ջերմոցներ: