ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


2-3 հոգի կռավատի տակ փաթաթված էին, մի հոգի ճաղավանդակի մոտ. Ազատի զինվորական կացարանի հրդեհի գործով վկա

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Վարդան Հարությունյանի նախագահությամբ, ընթանում է Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով դատական հերթական նիստը, հարցաքննվում են վկաները։ 

Ավագ հրշեջ փրկարար Հայկ Վարդանյանը իր ցուցմունքում նշեց, որ  դեպքի օրը հերթապահության չի եղել։

«Ինձ կանչել են փրկարար ծառայության հերթապահը։  Զանգել, կանչել են։ Հասել եմ դեպքի վայր, արդեն տանիքը լրիվ նստած էր, պատը փլված էր։ Հրդեհաշիջման, փրկարարական  աշխատանքներ էին իրականացվում հրշեջ փրկարար ծառայության կողմից։

Որոնողափրկարարական աշխատանքներ ենք իրականացրել, մաս-մաս մաքրելով՝ գնացել ենք առաջ՝ փորձելով հանել տուժածներին»,- ասաց նա։

Հարցին, թե ինչպես էր քանդվել պատը, վկան ասաց. «Խոսակցությունով գիտեմ, ինձ ասել են՝ Ուրալ է խփել, քանդել»։

Նա ասաց, որ իրենց հրաման էր տալիս Մխիթար Կարապետյանը։ 

«Այդ պահին մեզ հրահանգը եղել է, որ ներսում 15 հոգի տուժած կա, պետք է որոնել ու գտնել իրենց։ Ինձ մոտ տպավորել է՝ 2-3 հոգի կռավատի տակ փաթաթված էին, մի հոգի ճաղավանդակի մոտ, մեջքը հենած կռավատին, այսինքն՝ մնացել էր ճաղավանդակի ու մահճակալի արանքում»։ 

Հ. Վարդանյանը նշեց, որ հարցուփորձով ինչքան հիշում է ասում էին՝  հրդեհը վառարանի վրա բենզին է լցվել, դրանից է հրդեհ բռնկել։

Հարցին՝ ո՞վ է լցրել, նա ասաց. «Եղիշե... Ազգանունը չեմ հիշում։ Չգիտեմ՝ անվանական ասացին, թե ոչ այդ ժամանակ... 4 տարի է անցել։ Կոնկրետ ձեր հարցի պատասխանը չունեմ»։ 

Տուծող կողմի շահերի ներկայացուցիչ Նորայր Նորիկյանը հարցրեց, թե ո՞ր պահին է նկատել վառարանի մոտ այված զինծառայողին, նա ասաց. «Հենց սկզբից նկատել ենք։ Հովհաննիսյանի Լևոնի հետ հագել էինք ծխապաշտպան սարք, մուտք ենք գործել ներս»։ 

Հիշեցնենք, որ 2023-ին հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում  տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել էր 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել էր հոսպիտալ: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular