ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱԳՆ-ն չի մեկնաբանում Սյունիքում Ադրբեջանի հետ սահմանազատումը շարունակելու հավանականությունը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ իշխանությունները Sputnik Արմենիայի հարցման պատասխանում չեն մեկնաբանել Սյունիքում Ադրբեջանի հետ սահմանազատումը շարունակելու հավանականությունը։

«Ավելի վաղ գրել էինք, որ վերջին պաշտոնական հաղորդագրությունները ցույց են տալիս, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատումը կարող է շարունակվել հենց հարավում, այլ ոչ թե Տավուշի ուղղությամբ, որի մասին կողմերը պայմանավորվել էին ավելի վաղ։

Բանն այն է, որ 2025 թվականի սեպտեմբերի 5-ին Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ տեղի են ունեցել երկու երկրների պատվիրակությունների փոխայցելություններ։ Պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում էր, որ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ կողմերը քննարկել են սահմանագծի համապատասխան հատվածների սահմանազատման և ականազերծման, ինչպես նաև անհրաժեշտ ենթակառուցվածքների վերականգնման ու կառուցման ժամկետների հետ կապված հարցեր՝ հաղորդակցությունների ստեղծման ոլորտում գործողությունների սինխրոնիզացման նպատակով։

Փոխվարչապետ Գրիգորյանի գրասենյակից ավելի ուշ Sputnik Արմենիային պարզաբանել էին, որ Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակություններն այցելել են «Սյունիքի մարզի հարավային տարածքներ և Զանգելանի շրջան»։ Հարցին, թե հատկապես որ շրջաններն են քննարկվել սահմանազատման, ականազերծման և ենթակառուցվածքային աշխատանքների համատեքստում, ուղիղ պատասխան չկար։ Մեզ միայն տեղեկացրել էին, որ «այդ հարցերը քննարկման փուլում են»։

Այս կապակցությամբ մենք նոր հարցում ենք ուղարկել, այս անգամ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունով։ Վարչապետի աշխատակազմը, սակայն, հարցումը վերահասցեագրել է փոխվարչապետի գրասենյակ, այնտեղից էլ այն ուղարկել են ԱԳՆ։

«Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովների աշխատանքների մասին տեղեկատվությունը պատշաճ կարգով և ժամկետներում ներկայացվում է պաշտոնական հաղորդագրություններում»,-պատասխանել են ԱԳՆ-ից:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular