ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Լեռներից բարձր վեճ. Հայաստանը հրաժարվում է հիշատակել Արարատ լեռը»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանը շարունակում է շարժվել դեպի Ադրբեջան և Թուրքիա։ Հաշտեցման քաղաքականության շրջանակներում նոյեմբերի 1-ից սկսած Երևանը կդադարի Արարատ լեռը պատկերել իր սահմանային դրոշմակնիքների վրա։ Արարատ լեռը, չնայած նրան, որ գտնվում է հարևան երկրում, Հայաստանում համարվում է ազգային խորհրդանիշ, գրում է iz.ru-ն։

Ընդդիմությունը կտրուկ է քննադատել այդ որոշումը։ ՀՀ խորհրդարանի անդամ Արթուր Խաչատրյանը հայտարարել է, որ կառավարությունը «պարում է թուրքական դուդուկի տակ» և որ դա Էրդողանի պահանջով է արվել։ Նախկին հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն էլ հայտարարել է, որ Թուրքիան երբեք չի բարձրացրել Արարատ լեռի պատկերման հարցը։ Նրա խոսքով, ներկայիս ՀՀ իշխանությունները կամավոր են «վերախմբագրում ազգային ինքնությունը» բոնուսներ ստանալու համար։ Սակայն մինչ այժմ այդ բոլոր ջանքերը սահմանափակ ազդեցություն են ունեցել։ Սեպտեմբերի կեսերին Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը այցելեց Երևան։ Կողմերը համաձայնեցին «պատրաստել պայմաններ» երկրների միջև օդային ուղևորափոխադրումների ավելացման և սահմանին երկաթուղու և էլեկտրահաղորդման գծերի ուսումնասիրություններ անցկացնելու համար։ Որոշ դիտորդների սպասումներին հակառակ՝ հարաբերություններում առաջընթաց չեղավ։

Հայ քաղաքագետ Տիգրան Քոչարյանը հիշեցրել է, որ Փաշինյանը առաջ է քաշում «իրական Հայաստանի» հայեցակարգը, որն առաջարկում է երկրի զարգացումը առկա պետական սահմանի սահմաններում։ «Արարատը չի տեղավորվում այդ հայեցակարգի մեջ, քանի որ այն գտնվում է Թուրքիայի տարածքում: Հետևաբար, նրա մասին հիշողությունը համակարգված կերպով ջնջվում է։ Ըստ երևույթին, վաղ թե ուշ գործը կհասնի նաև ազգային զինանշանի փոփոխությանը։ Դժբախտաբար, իշխանությունները չեն հասկանում մեր տարածաշրջանի առանձնահատկությունները։ Այստեղ անընդհատ զիջումների և փոխզիջումների գնալու պատրաստակամությունը չի գնահատվում։ Նման վարքագիծը համարվում է թուլության նշան և չի առաջացնում համարժեք պատասխան քայլեր, այլ ավելի ու ավելի շատ պահանջների է հանգեցնում», - բացատրել է փորձագետը։

Ռուսաստանցի Կովկասի հարցերով փորձագետ Արթուր Աթաևն էլ նշել է, որ Նիկոլ Փաշինյանը գործում է բավականին տրամաբանական։ «ՀՀ իշխանությունները փորձում են բարելավել հարաբերությունները հարևանների հետ՝ փոխելով իրենց մոտեցումները, այդ թվում՝ պետական խորհրդանշանների հարցում։ Ակնհայտ է, որ դա ցավոտ գործընթաց է, քանի որ կարևոր և վաղուց հաստատված գաղափարախոսություններն են հերքվում։ Բայց, ի վերջո, տարածաշրջանում կարող է հաստատվել նոր կարգ, որը կապահովի փոխադարձաբար ընդունելի համակեցություն Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև։ Ըստ երևույթին, հենց դրան է փորձում հասնել Նիկոլ Փաշինյանը», - կարծիք է հայտնել նա։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular