ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սկսվել է լայնամասշտաբ ռազմական ագրեսիան ընդդեմ Արցախի Հանրապետության․ պատմության այս օրը (19 սեպտեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ

Ծովահենների միջազգային օր (ոչ պաշտոնական), Սենթ Քիթս և Նևիս՝ Մեծ Բրիտանիայից անկախանալու օր, Սլովակիա՝ Առաջին ազգային խորհրդի հիշատակի օր, Չիլի՝ Ազգային բանակի օր, Ռուսաստան՝ Զինագործի օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1666 - Ոսկան վարդապետ Երևանցին Ամստերդամում 5000 տպաքանակով հրատարակել է հայերեն առաջին Աստվածաշունչը։

1869 - ծնվել է արևմտահայ գրող-երգիծաբան Երվանդ Օտյանը։

1883 - ծնվել է հանրահայտ կոմպոզիտոր Ռոմանոս Մելիքյանը։

1886 - ծնվել է բանաստեղծ Ահարոն Տատուրյանը։

1920 - ծնվել է հայազգի կոմպոզիտոր Կարեն Խաչատրյանը։

  • պաշտոնապես բացվել է Բյուրականի աստղադիտարանը։

1972 - ծնվել է շախմատի միջազգային վարպետ Աշոտ Նադանյանը, որը մարզել է Քուվեյթի և Սինգապուրի ազգային հավաքականները, իսկ 2011 թվականից եղել է Լևոն Արոնյանի մարզավարը (Նրա անունն է կրում շախմատային սկզբնախաղ Գրյունֆելդի պաշտպանություն, Նադանյանի տարբերակ)։

1974 - ծնվել է ռուսահայ սուսերամարտիկ, Օլիմպիական խաղերի չեմպիոն Կարինա Ազնավուրյանը։

1988 - Շուշիում ադրբեջանցիները վառել են հայկական դպրոց և եկեղեցի, իսկ Ստեփանակերտում հայերը սկսել են վտարել ադրբեջանցիներին և վառել նրանց տները։ Արդյունքում 3 օրվա ընթացքում զինվորականների հովանու ներքո Ստեփանակերտը մաքրվել է ադրբեջանցիներից, իսկ Շուշին՝ հայերից։

1993 - ծնվել է շախմատիստ Սամվել Տեր-Սահակյանը, որը հայկական շախմատի պատմության մեջ ամենակրտսեր տարիքում գրոսմայստեր դարձած շախմատիստն է։

2006 - երկարատև ընդմիջումից հետո լույս է տեսել «Հայք» թերթը՝ 1500 տպաքանակով։

2007 - ավարտվել է մոնոներկայացումների 5-րդ «ԱՐՄՄՈՆՈ» միջազգային Շեքսպիրյան թատերական փառատոնը։

2010 - Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում 95-ամյա դադարից հետո պատարագ է մատուցվել։

2011 - Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ է ընտրվել հանձնաժողովի նորանշանակ անդամ Տիգրան Մուկուչյանը։

2019 - Նախագահ Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել՝ Արման Սարգսյանին նշանակելով ոստիկանության պետի պաշտոնակատար և Էդուարդ Մարտիրոսյանին՝ ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար։

2023 - Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից սկսվել է լայնամասշտաբ ռազմական ագրեսիան ընդդեմ Արցախի Հանրապետության։ Հարձակումը սկսվել է զանգվածային հրթիռա-հրետակոծությամբ, ապա օգտագործվել են անօդաչու թռչող սարքեր, որին զուգահեռ առաջնագծի միջդիրքային հատվածներում ընթացել են ինտենսիվ մարտեր։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

21 - վախճանվել է Հին Հռոմի մեծագույն բանաստեղծ Վերգիլիոսը։

86 - ծնվել է Հին Հռոմի կայսր Անտոնինոս Պիոսը։

866 - ծնվել է Բյուզանդիայի կայսր Լևոն 6-րդ Իմաստասերը։

1356 - Պուատյեի ճակատամարտում անգլիացիները հաղթել են ֆրանսիացիներին, բազմաթիվ ասպետներ սպանվել են, իսկ Ֆրանսիայի թագավոր Իոհան 2-րդ Բարիին գերեվարվել է։

1551 - ծնվել է Ֆրանսիայի և Լեհաստանի թագավոր, Լիտվայի մեծ կոմս Հենրիխ 3-րդ Վալուան։

1618 - սկսվել է Պլզենի ճակատամարտը, որը Երեսնամյա պատերազմի նշանավոր ճակատամարտերից մեկն է։

1648 - ֆրանսիացի գիտնական Բլեզ Պասկալը ապացուցել է մթնոլորտային ճնշման գոյությունը։

1710 - վախճանվել է դանիացի աստղագետ Օլե Ռյոմերը։

1730 - ծնվել է ֆրանսիացի քանդակագործ, կլասիցիզմի ներկայացուցիչ Օգյուստեն Պաժուն։

1783 - Լյուդովիկոս 16-րդի ներկայությամբ Վերսալից օդ բարձրացած «մոնգոլֆերան» իր հետ 8 կիլոմետր հեռավորությամբ տարել է ոչխար, աքաղաղ և բադ։

1812 - վախճանվել է միլիարդատերերի Ռոտշիլդների դինաստիայի հիմնադիր Մայեր Ամշել Ռոտշիլդը։

1888 - Բելգիայի Սպա քաղաքում անց է կացվել առաջին գեղեցկության մրցույթը։ Հաղթել և 5000 ֆրանկ պարգևը ստացել է 18-ամյա գվադելուպցի կրեոլուհի Բերտա Սուկարեն։

1893 - Նոր Զելանդիայում առաջին անգամ կանայք ընտրելու իրավունք են ստացել։

1926 - Իտալիայի Միլան քաղաքում բացվել է Ջուզեպե Մեացայի անվան Սան Սիրո մարզադաշտը։

1928 - Նյու Յորքում տեղի է ունեցել Միկկի Մաուս մկնիկի մասնակցությամբ մուլտֆիլմի պրեմիերան։ Մկնիկը այն ժամանակ ձայն չի ունեցել և քիչ է նման եղել ներկայիս իր տեսքին։

1935 - վախճանվել է ռուս գիտնական Կոնստանտին Ցիոլկովսկին։

1939 - Կարմիր բանակը մտել է Վիլնյուս։

1969 - կայացել է Ми-24 ուղղաթիռի առաջին թռիչքը։

1969 - ծնվել է ռուս, խորհրդային և ավստրալիական բռնցքամարտիկ Կոնստանտին Ցզյուն։

1982 - Սքոթ Ֆալմանը առաջին անգամ Քարնեգի-Մելոն համալսարանում ցուցադրել է իր հորինած ժպիտիկները՝ սմայլիկները։

1985 - Մեքսիկայում տեղի է ունեցել ուժեղ երկրաշարժ, որի հետևանքով զոհվել է մոտ 10 000 և վնասվածքներ ստացել մոտ 30 000 մարդ։

1993 - վախճանվել է անգլիացի գրող, գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր Վիլյամ Գոլդինգը։

2006 - Թայլանդում ռազմական հեղաշրջում է իրականացվել։

2021 - Ռուսաստանում կայացել են խորհրդարանական ընտրություններ, «Եդինայա Ռոսիան» Դումայում ստացել է մանդատների 72 %-ը։

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular