ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մեր ձևով» շարժմանը միանալու հայտ է ներկայացրել արդեն ավելի քան 2000 մարդ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը հայտնում է, որ շարժմանը միանալու գործընթացն ակտիվորեն շարունակվում է․ միայն անցած ուրբաթ օրվա դրությամբ հայտ է ներկայացրել ավելի քան 2000 մարդ։

Կամավորների թվի աճը փաստում է, որ նախաձեռնությունը լայն արձագանք է գտնում թե՛ Երևանում, թե՛ մարզերում և թե՛ Սփյուռքում։ Մասնավորապես, 867 մարդ միանալու ցանկություն է հայտնել Երևանից, 1099-ը՝ Հայաստանի մարզերից, իսկ 34-ը՝ Սփյուռքից։

Կարապետյանը շեշտում է՝ մարդկանց ներգրավվածության հիմքում մեկ զգացողություն է․ հույսը։

«Եթե մեկ բառով նկարագրեմ՝ ինչ են ուզում մարդիկ շարժմանը միանալով, դա հույսն է», – գրել է նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular