ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մենուա Սողոմոնյան․ «Եվրոպական ինտեգրացիան Հայաստանում դարձրել են ընտրազանգվածի խաբկանք»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Եվրոպական ինտեգրումը երկարատև ու բարդ գործընթաց է, որը ենթադրում է, որ պետությունները կամավոր զիջում են իրենց ինքնիշխանության մի մասը վերպետական կառույցներին։ Այսինքն՝ խոսքը պարզապես գեղեցիկ խոստումների մասին չէ, այլ պետականության խորքային փոփոխությունների», – «Փաստի» հետ զրույցում նշեց քաղաքագետ Մենուա Սողոմոնյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանի իրական հնարավորությունները ոչ մի կերպ չեն համապատասխանում իշխանությունների հնչեցրած խոստումներին․ «Հայաստանը տնտեսապես ամուր կապված է ԵԱՏՄ-ի հետ։ Մեր արտահանման հիմնական մասը ուղղված է այդ շուկաներին, մինչդեռ մեր արտադրանքը շատ դեպքերում չի համապատասխանում ԵՄ ստանդարտներին։ Ավելին՝ տարածաշրջանի աշխարհաքաղաքական միջավայրը և ԵՄ շահերը հստակ ցույց են տալիս, որ անդամակցության մասին խոսելը պարզապես մանիպուլյացիա է»։

Սողոմոնյանի գնահատմամբ՝ «եվրաինտեգրման» թեման իշխանությունների համար դարձած է զուտ քարոզչական հնարք․ «Չնայած հակառուսական ալիքը թուլացել է, իշխանությունները դեռ փորձում են խաղարկել այդ զգացմունքները՝ ընտրազանգվածին կերակրելով սին խոստումներով։ Նրանք գիտեն, որ մարդիկ այսօր հոգնած են դժվարություններից, և փորձում են «Եվրոպայի բարեկեցության» պատրանքով քաղաքական դիվիդենտ շահել»։

Վիզաների ազատականացման թեմայի շուրջ էլ քաղաքագետը նշում է․ «Այո՛, ավելի շատ չվերթներ ու շփումներ լավ բան են, բայց դա բնական հարաբերությունների արդյունք է։ Իսկ իշխանությունները փորձում են այդ ամենը ներկայացնել իբրև իրենց բացառիկ ձեռքբերում»։

Խոսելով «եվրոպական արժեքների ներմուծման» մասին՝ Սողոմոնյանը հիշեցնում է, որ Արևմուտքի քաղաքականությունը վաղուց արդեն առաջնորդվում է ոչ թե արժեքներով, այլ սառը աշխարհաքաղաքական հաշվարկներով․ «Եթե արժեքները լինեին առաջնային, այսօր Հայաստանի իշխանությունները կստանային խիստ գնահատականներ։ Չէ՞ որ մենք ունենք քաղաքական բանտարկյալներ, խաղաղ ցույցերի դաժան ճնշումներ, լրագրողների նկատմամբ բռնություններ, եկեղեցու ինքնավարության կոպիտ ոտնահարում։ Ավելին՝ Արցախցիների տեղահանումն ու էթնիկ զտումը մնացին առանց պատժի։ Իսկ Արևմուտքը լռում է՝ իր շահերից ելնելով»։

Քաղաքագետը եզրափակում է․ «Այս ամենի մեղավորը միայն Արևմուտքը չէ։ Հայաստանի իշխանություններն իրենց գերնպատակ են դարձրել ոչ թե ժողովրդավարություն հաստատելը, այլ դրա իմիտացիան։ Նրանք ժողովրդավարության վահանակի տակ իրականում պահպանում են սեփական իշխանությունը։ Իսկ դրա ամենամեծ զոհը հայ ժողովուրդն է՝ իր իրավունքներով ու ազատություններով»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular