ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հասարակական գործիչ Ստյոպա Սաֆարյանը մտնում է քաղաքականություն. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ եվրոպական ուղղվածությամբ ուժերը արդեն սկսել են դիրքավորվել եւ վերադիրքավորվել 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ։ Գյումրիում կրած աղմկոտ պարտությունը, երբ «Եվրադաշինքը» երեք կուսակցությունների միասնական մասնակցությամբ չկարողացավ հաղթահարել շեմը եւ ավագանու կազմում մնաց առանց մանդատի, նոր վերադասավորումների դուռ է բացել։

Նոր դերակատարների առաջին շարքում են իրավապաշտպան Նինա Կարապետյանցն ու Գարեգին Միսկարյանը, ովքեր արդեն հրապարակային կերպով հայտարարել են քաղաքականություն մտնելու մասին։ Նրանց քայլը դիտարկվում է որպես եվրոպական թեւի թարմ ուժի հայտ։

Սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկություններով, 2026 թվականի ընտրություններին մասնակցելու մտադրություն ունի նաեւ հանրային կյանքում հայտնի եւս մեկ գործիչ։ Խոսքը Հանրային խորհրդի նախկին նախագահ, Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր Ստյոպա Սաֆարյանի մասին է։ Ինքը՝ Ստյոպա Սաֆարյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում չհերքեց տեղեկությունը՝ ասելով. «Նման զրույցներ ու քննարկումներ մեր մեծ թիմի (որի մեջ մտնում են թե՛ ինստիտուտի իմ ընկերները, թե՛ բարեկամները, գործընկերներն ու աջակիցները) ներսում արդեն 4 եւ ավելի տարի է առկա են։ Ավելի ստույգ՝ հենց նույն 2021 թվականի արտախորհրդարանական ընտրություններից հետո։ Ո՛չ կարող ենք բացառել նման նախաձեռնությամբ հանդես գալը, ո՛չ հաստատել, քանի դեռ վերջնական որոշում չկա։ Այս թեմայով որեւէ նորություն լինելու դեպքում, անշուշտ, հանրությունը կտեղեկացվի։ Այս պահին այլ մանրամասներ ու մեկնաբանություններ չեն կարող տրվել»։

Այսպիսով՝ ընտրություններից դեռ ավելի քան մեկուկես տարի առաջ արդեն նկատելի է, որ եվրոպական, Արեւմտյան ուղղվածությամբ ուժերի դաշտը ձեւավորվում է նոր դեմքերով ու նոր հավակնություններով»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:v

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular