ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Սրտիս կեսը չկա, բայց ապրում եմ». պայմանագրային զինծառայող Մելիք Մամիկոնյանն անմահացել է սեպտեմբերի 29-ին Օմարի լեռներում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Իմ Մելիքը շատ խելոք, համեստ, լսող երեխա է եղել։ Չեմ կարող ասել, որ անհոգ մանկություն է ունեցել։ Փոքր էր, երբ հայրիկը մահացավ։ Ես ու տատիկն ենք իրենց մեծացրել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Լյուբան՝ Մելիքի մայրիկը։ Շեշտում է՝ հայրիկի մահվանից հետո ավելի հասուն տարիքում ընտանիքի մասին հոգ տանելու պատասխանատվությունը Մելիքի ուսերին էր. «Աշխատասեր էր, պարտաճանաչ։ Դեռ փոքրուց նրա մեջ հայրենասիրություն կար, կարծես այն տղայիս արյան մեջ լիներ։ Խաղաղության մասին էր երազում, ուզում էր Գետաշենը վերադարձնել։ Իր հայրիկը ծնունդով այնտեղից էր»։

Մելիքը ծնվել է Վարդենիսի Փոքր Մասրիկ գյուղում։ Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում։ «Շատ լավ առաջադիմություն ուներ, բայց իր ուշադրության կենտրոնում «Պատմություն» առարկան էր։ Շատ լավ էր տիրապետում մեր պատմության կարևորագույն իրադարձություններին, վերլուծություններ էր անում։ Ինչ հարց տային մեր երկրի, Արևմտյան Հայաստանի մասին, նա կպատասխաներ։ Նաև երաժշտություն էր գրում, ռեպ էր կարդում։ Մեկ էլ սկսում էր երաժշտությանը զուգահեռ ռեպ կարդալ, տեսանյութեր էլ կան, ու բոլորը մնում էին զարմացած։ Ստեղծագործելու ձգտում ուներ»։

Մելիքը սեփական ուժերով հանձնել էր բուհի քննությունները, ստացել բարձր միավորներ, ընդունվել Մանկավարժական համալսարանի պատմության ֆակուլտետ, բայց սոցիալական պայմաններից ելնելով, չկարողանալով ժամանակին վճարել ուսման վարձը՝ չէր կարողացել շարունակել ուսումը։

2015 թվականի հունվարի 10-ին Մելիքը զորակոչվել է ժամկետային զինվորական ծառայության: Ծառայել է Արցախի Հանրապետությունում՝ Ստեփանակերտում։ Մելիքը նռնականետորդ էր։ Ծառայությունն ավարտելուց հետո անցել է պայմանագրային զինծառայության: Ծառայում էր Օմարի լեռներում։ Ծառայության ընթացքում արժանացել է մի շարք շնորհակալագրերի և պատվոգրերի։ Տիկին Լյուբան նշում է՝ որդու համար հայրենիքը լրիվ այլ՝ կարևոր արժեք էր, այդ պատճառով էլ նա անցավ պայմանագրային ծառայության։ «Բացի դա, նա շատ լավ գիտեր մեր պատմությունը։ Միշտ քննադատում էր այն մարդկանց, ովքեր բարեկեցիկ կյանքը նախընտրում էին հայրենիքից»:

Սկսվում է 44-օրյա պատերազմը։ «Սեպտեմբերի 25-ին Մելիքը դիրքերից իջել էր։ Պետք է գնար Երևան վիրահատության։ Բայց նաև ասում էր՝ ինչ-որ ներքին ձայն ինձ հետ է պահում։ Մեր հորդորներին, խորհուրդներին, որ վիրահատության հարցը չուշացնի, արձագանքում էր՝ թող այսօր էլ մնա, վաղը կգնամ։ Սեպտեմբերի 27-ին, երբ արդեն պատերազմի լուրը եկավ, հավաքեց իրեն անհրաժեշտ իրերը ու բարձրացավ դիրքեր։ Գնալուց առաջ իր հարազատներից, ընկերներից շատերին հրաժեշտ չի տվել։ Ասում էր. «Հաջող չեմ անում, որովհետև հետ եմ գալու։ Քանի մենք դիրքերում ենք, դուք կարող եք հանգիստ քնել»»: Մելիքը հարազատների հետ վերջին զրույցում նույնպես հանգստացրել էր բոլորին, ասել, որ ամեն ինչ լավ է:

Պատերազմի առաջին օրերին Օմարի լեռներն իրենց վրա էին վերցնում թշնամու ուժգին հարվածները։ Սեպտեմբերի 29-ի առավոտյան թշնամու հերթական հարվածներն էին Մելիքի դիրքերի ուղղությամբ։ Այդ հարձակման ժամանակ էլ Մելիքն անմահանում է։ Ժամեր անց նրա ընկերները կարողանում են Մելիքի մարմինն իջեցնել դիրքերից։

Ապրելու ուժի մասին։ «Մելիքիս հիշատակն եմ վառ պահում, բայց նաև աղջիկ ունեմ ու, իհարկե, նաև հանուն նրա պետք է ապրեմ։ Երեք թոռնիկ ունեմ, նաև հանուն իրենց պետք է ապրեմ։ Ճիշտ է, սրտիս կեսը չկա, կիսատ-պռատ, բայց ապրում եմ։ Մելիքս չկա, հանուն աղջկաս եմ ապրում»։

Հ. Գ. Մելիք Մամիկոնյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» և «Արիություն» մեդալներով։ Հուղարկավորված է Փոքր Մասրիկ գյուղի գերեզմանատանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular