ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Միավորված Ազգերի Կազմակերպության և Հայաստանի միջև Նյու Յորքում պայմանագիր է ստորագրվել․ պատմության այս օրը (17 սեպտեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ

Անգոլա՝ հերոսների օր, ԱՄՆ՝ սահմանադրության օր, Ուկրաինա՝ փրկարարների օր, Չիլի՝ խուասոյի ազգային օր

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1882 – վախճանվել է Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Դ-ն։

1908 – ծնվել է ճանաչված ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը («Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր», «Մայր Հայաստան» արձանը «Հաղթանակ» զբոսայգում)։

1918 – ծնվել է լեզվաբան Աշոտ Աբրահամյանը։

1920 – ծնվել է բնանկարիչ Արտաշես Աբրահամյանը։

1925 – ծնվել է խորհրդային կինոռեժիսոր Հենրիկ Մարգարյանը։

1964 – վախճանվել է թատրոնի և կինոյի դերասան Ցոլակ Ամերիկյանը։

1992 – Նյու Յորքում պայմանագիր է ստորագրվել ՄԱԿ-ի և Հայաստանի միջև։

2004 – Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանի հրամանագրով ազատ է արձակվել Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, որին «մասնակի ներում» է շնորհվել, ինչը մեկ տարվա փորձաշրջան է ենթադրում։

2007 – Բաքվում, Հեյդար Ալիևի անվան մարզահամալիրում, սկսվել է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը, որին մասնակցում են նաև Հայաստանի մարզիկները։

2008 – Լոնդոնում տեղակայված «Eurasia House International»-ի հիմնադիր նախագահ, Հայաստանի նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը ընտրվել է Համաշխարհային էներգետիկ անվտանգության խորհրդի նախագահ։

2013 – Ռուսաստանի մայրաքաղաքում օծվել է Մոսկվայի Հայոց առաջնորդանիստ Սուրբ Պայծառակերպության եկեղեցին և բացվել է եկեղեցական համալիրը։

2016 – «Իսկանդեր M» օպերատիվ-մարտավարական հրթիռային համակարգը ցուցադրվել է Հայաստանի անկախության 25-ամյակի զորահանդեսի փորձի ժամանակ։

2018 – Քննչական կոմիտեն ու ոստիկանությունը շուրջ 7 ժամ խուզարկություն են իրականացրել «yerevan.today» լրատվամիջոցի խմբագրությունում և առգրավել խմբագրության մի քանի համակարգիչների հիշողության կրիչները։

2019 – Հայաստանի ոստիկանապետ Վալերի Օսիպյանը ներկայացրել է աշխատանքից ազատման դիմում։

2022 – ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին ժամանել է Երևան։

2023 – կայացել են Երևանի ավագանու ընտրությունները։ Մասնակցել է ընտրողների ընդամենը 28.46 տոկոսը։ Ձայները բաժանվել են՝ «Քաղաքացիական պայմանագիր»՝ 32.57%, Հայկ Մարությանի «Ազգային առաջընթաց»՝ 18.89%, «Մայր Հայաստան»՝ 15.43%, «Հանրապետություն»՝ 11.32%, «Հանրային ձայն»՝ 9.68%։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

14 – Տիբերիոս Կլավդիոս Ներոնը դարձել է Հռոմի կայսր և ընդունել Տիբերիոս Կեսար Ավգուստ անունը։

335 – թագավոր Կոնստանտինի հրամանով Երուսաղեմում ուխտավորների համար բացվել է Քրիստոսի դամբարանը։

1156 – ստեղծվել է Ավստրիական հերցոգությունը։

1394 – թագավոր Կարլ 6-րդի հրամանով Ֆրանսիայից արտաքսվել են հրեաները։

1598 – հերետիկոսության մեջ մեղադրվող Ջորդանո Բրունոյի գործը Վենետիկից հանձնվել է Հռոմին։

1598 – հոլանդացի նավաստիները կրկնակի հայտնագործել են մի կղզի, որին անվանել են «Մավրիկիա»։

1630 – հիմնադրվել է Մասաչուսեթս նահանգի կենտրոն Բոստոն քաղաքը։

1665 – Լոնդոնում սկսվել է ժանտախտի մեծ համաճարակը (1665–1666), որի արդյունքում մահացել է քաղաքի բնակչության մոտ 20%-ը՝ մոտ 100 000 մարդ։

1787 – Ֆիլադելֆիայում Սահմանադրական կոնվենցիան ընդունել է ԱՄՆ-ի սահմանադրությունը, որը համարվում է առաջին ժամանակակից սահմանադրությունը։

1789 – անգլիացի աստղագետ Ուիլիամ Հերշելը հայտնաբերել է Սատուրնի արբանյակ Միմասը։

1793 – Ֆրանսիայում ընդունվել է «կասկածելիների մասին օրենքը», ըստ որի՝ ով չի ստացել հուսալիության մասին վկայական, համարվում է ժողովրդի թշնամի։

1826 – ծնվել է գերմանացի մաթեմատիկոս Բեռնարդ Ռիմանը։

1832 – ծնվել է բժիշկ-թերապևտ, հասարակական գործիչ, ռուսական բժշկության դասական Սերգեյ Բոտկինը։

1857 – ծնվել է ռուս նշանավոր գիտնական Կոնստանտին Ցիալկովսկին, որը համարվում է հրթիռների և տիեզերագնացության հայրերից մեկը։

1871 – Ալպերում բացվել է 13 կիլոմետրանոց Մոն-Սենի թունելը։

1910 – Լոնդոնում բժիշկների կողմից կարծիք է հնչել, որ եթե լուսնոտների քանակը շարունակի աճել նույն տեմպերով, ապա 40 տարի անց հոգեկան հիվանդների թիվը ավելի մեծ կլինի, քան բանական մարդկանց թիվը։

1917 – ծնվել է ռուս նշանավոր ռեժիսոր, դերասան, Տագանկայի թատրոնի հիմնադիր Յուրի Լյուբիմովը։

1922 – Բեռլինում աշխարհում առաջին անգամ կինոթատրոնում ցուցադրվել է ձայնային կինոնկար։

1959 – Կուբայից արտաքսվել են 131 հոգևորական։

1988 – Սեուլում մեկնարկել են ամառային 24-րդ օլիմպիական խաղերը։

1991 – Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Հարավային և Հյուսիսային Կորեաները դարձել են Միավորված ազգերի կազմակերպության անդամներ։

1994 – վախճանվել է ավստրիացի և բրիտանացի փիլիսոփա ու սոցիոլոգ Կարլ Փոփերը։

2001 – չեչեն անջատողականները փորձել են զավթել Գուդերմեսը։

2001 – վախճանվել է վրաց խորհրդային հանրահայտ ֆուտբոլիստ և մարզիչ Դավիթ Ղիփիանին։

2006 – Մերձդնեստրում կայացել է անկախության հանրաքվե։

2022 – Ղազախստանի մայրաքաղաք Նոր-Սուլթանին վերադարձվել է նախկին Աստանա անվանումը։

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular