ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սպերցյանը բացակայում է ՌՊԼ-ի ամենաթանկ ֆուտբոլիստների տասնյակից

ՍՊՈՐՏ

Միջազգային սպորտային հետազոտությունների կենտրոնը (CIES Football Observatory) հրապարակել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի (ՌՊԼ) ամենաթանկ ֆուտբոլիստների վարկանիշը։ Ցուցակը, որն առանց ինտրիգների չի մնացել, ներկայացվել է կենտրոնի սոցիալական ցանցերում։

Վարկանիշը գլխավորում է Մոսկվայի «Լոկոմոտիվի» 20-ամյա կիսապաշտպան Ալեքսեյ Բատրակովը՝ 43.9 մլն եվրո գնահատված արժեքով։ Երկրորդ տեղում է ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Մատվեյ Կիսլյակը (34.7 մլն եվրո), իսկ երրորդում՝ «Զենիթի» բրազիլացի վինգեր Լուիս Էնրիկեն (33.4 մլն եվրո)։

Հետաքրքիր է, որ CIES-ի կայքում նախկինում հրապարակված ցուցակը որոշ փոփոխություններ է կրել։ Օրինակ՝ նախորդ տարբերակում բացակայում էր Կիրիլ Գլեբովը, բայց ներկայացված էին «Ռուբինի» պաշտպան Իլյա Ռոժկովը, «Ռոստովի» Վիկտոր Մելեխինը և «Սոչիի» հարձակվող Սաուլ Գուարիրապան։

 

Ամենահետաքրքիրը, որ ոչ նախորդ, ոչ էլ ներկայիս ցուցակում տեղ չի գտել Էդուարդ Սպերցյանի անունը՝ ֆուտբոլիստ, ով անցած մրցաշրջանում ճանաչվել էր ՌՊԼ-ի լավագույն խաղացող։

Հեղինակավոր Transfermarkt պորտալը «Կրասնոդարի» կիսապաշտպանին գնահատում է 25 մլն եվրո։ Այս ցուցանիշով Սպերցյանը կիսում է լիգայի ամենաբարձր տրանսֆերային արժեքի առաջին տեղը «Զենիթի» բրազիլացիների՝ Լուիս Էնրիկեի և Ժերսոնի հետ։

Ինչու՞ է Սպերցյանը բացակայում CIES-ի ցուցակից

CIES-ը ֆուտբոլիստների արժեքը հաշվարկում է «տնտեսամաթեմատիկական մոդելով»՝ վերլուծելով վերջին 10 տարվա մոտ 9 հազար տրանսֆեր։ Այդ տվյալների հիման վրա որոշվում է խաղացողի հնարավոր շուկայական գինը՝ կանխատեսելով, թե որքան կվճարեր ակումբը նման պրոֆիլ ունեցող ֆուտբոլիստի համար։

Հաշվարկում կարևոր դեր են խաղում երկու գործոն՝ խաղացողի տարիքը և պայմանագրի տևողությունը։ Ցուցակում ընդգրկված խաղացողների մեծ մասը 24 տարեկանից ցածր է։ Բացառություն է կազմում միայն 27-ամյա Ժերսոնը, մինչդեռ Լուիս Էնրիկեն ճիշտ 24 տարեկան է։

Էդուարդ Սպերցյանը, սակայն, 25 տարեկան է, և նրա պայմանագիրը «Կրասնոդարի» հետ պաշտոնապես ավարտվում է 2026 թվականի հունիսին։ Թեև մամուլում խոսակցություններ են եղել պայմանագրի մինչև 2029 թվականը երկարաձգման մասին, ակումբը դա պաշտոնապես չի հաստատել։

Այսպիսով, պայմանագրի կարճ տևողությունը և տարիքը CIES-ի մոդելի համար վճռորոշ են դարձել։ Ի հակադրություն՝ ցուցակի առաջատարներ Բատրակովն ու Կիսլյակը պայմանագրեր ունեն մինչև 2029 թվականը, ինչը զգալիորեն բարձրացնում է նրանց տրանսֆերային արժեքը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular