ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցույթի ընթացքում որոշ ճանապարհահատվածներ փակ կլինեն

ՍՊՈՐՏ

«Արմ մարաթոն» մարզակրթական հիմնադրամը Երևանի քաղաքապետարանի սպորտի և երիտասարդության հարցերի վարչություն հետ համատեղ հոկտեմբերի 4-5-ը կանցկացնի «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցույթը։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից:

Երևանի կենտրոնական փողոցներում առավել արդյունավետ և կարճաժամկետ երթևեկությունը դադարեցնելու նպատակով այս անգամ մրցույթը կանցկացվի երկու օրվա ընթացքում: Կից վազքուղում ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը:

Հոկտեմբերի 4-ին միջոցառման առաջին փուլ՝ Հրազդանի կիրճի «Ֆլորենց» ռեստորանին հարող հատվածում, որը փակ է մեքենաների համար միջոցառման ընթացքում՝

  • մանկական 1 կմ վազք,
  • 5 կմ վազք՝ մեծահասակների համար:

1կմ մանկական վազքի մեկնարկ։ Առաջին փուլում, հոկտեմբերի 4-ին՝ ժ. 09:00-ին Հրազդանի կիրճում՝ «Ֆլորենց» ռեստորանային համալիրի դիմացից մեկնարկ կտրվի մանկական վազքին, որը կձգվի դեպի Դավիթաշենի կամուրջի ուղղությամբ 500մ, այնուհետև կվերադառնա մեկնարկային կետ։ Վերջին վազորդի հետևից կունենանք վազորդ կամ հեծանվորդ:

5կմ վազքերի մեկնարկ։ Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 10:00 ֊ ին նույն կետից մեկնարկ կտրվի 5 կմ մրցատարածությանը: Հրազդանի կիրճում՝ «Ֆլորենց» ռեստորանային համալիրի դիմացից մեկնարկ կտրվի 5-կմ-ոց վազքին, որը կձգվի դեպի Դավիթաշենի կամուրջի ուղղությամբ 2500մ, այնուհետև կվերադառնա մեկնարկային կետ։ Վերջին վազորդի հետևից կունենանք վազորդ կամ հեծանվորդ:

Հոկտեմբերի 5-ին՝ Երևան մարաթոնի ավանդական վազքուղով.

  • 42,2 կմ (մարաթոն) վազք,
  • 21,1 կմ (կես մարաթոն) վազք,
  • 12 կմ մրցատարածություն,

42 կմ, 21 կմ, 12 կմ վազքերի մեկնարկ։ Երկրորդ փուլում, հոկտեմբերի 5-ին՝ նԺ. 08:00-ին Վազգեն Սարգսյան փողոցից մեկնարկ կտրվի 42կմ մրցատարածություն վազքին: Անցնելով Հանրապետության հրապարակով Մ. Նալբանդյան, Վարդանանց, Ալ. Մանուկյան, Ավ. Իսահակյան փողոցներով և «Կասկադ» համալիրով՝ վազորդները կշարունակեն երթուղին դեպի Մոսկովյան, Մ. Սարյան փողոցներ, այնուհետ Լեոյի, Հ. Պարոնյան, Ձորափի փողոցներով (մինչև Դավթաշենի կամուրջ), Հրազդանի կիրճով, Հաղթանակի կամրջով, Արգիշտիի, Իտալիայի, Վ. Սարգսյան, Խ. Աբովյան, Ալ.Պուշկին փողոցներով՝ մրցավազքը եզրափակելով մեկնարկային կետում:

Նշենք, որ Երևանի մարաթոնը տարածաշրջանում միակ 42կմ մարաթոնյան վազքն է, որը նաև ներառված է տարիքային խմբերի մրցումների համաշխարհային մրցաշարում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular