ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Norway Chess. 5-րդ տուրում Լևոն Արոնյանը ոչ-ոքի է խաղել Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ

ՍՊՈՐՏ

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում տեղի են ունեցել Norway Chess գերհզոր մրցաշարի 5-րդ տուրի պարտիաները: Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի հաղորդմամբ, այս տուրում Լևոն Արոնյանի մրցակիցն էր Մաքսիմ Վաշիե-Լագրավը: Սևերով խաղացող Արոնյանը սկզբնախաղում հավասարեցրել է դիրքը, և  38-րդ քայլին կողմերը համաձայնվել են ոչ-ոքի արդյունքի:

5-րդ տուրի բոլոր պարտիաներն ավարտվել են հաշտությամբ: Մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է 3.5 միավոր վաստակած Հիկարու Նակամուրան: Լևոն Արոնյանը և Վլադիմիր Կրամնիկը իրենց ակտիվում ունեն 3-ական միավոր և կիսում են 2-3-րդ հորիզոնականները: 4 շախմատիստ՝ Սերգեյ Կարյակինը, Ուեսլի Սոն, Մաքսիմ Վաշիե-Լագրավը և Անիշ Գիրին, 2.5-ական միավորով կիսում են 4-7-րդ հորիզոնականները, Մագնուս Կարլսենը և Մաքսիմ Վաշիե-Լագրավը 2-ական միավորով գտնվում են 8-9-րդ հորիզոնականներում, իսկ  Վիշվանաթան Անանդը 1.5 միավորով  եզրափակում է աղյուսակը:

6-րդ տուր.
Արոնյան – Կրամնիկ
Կարլսեն – Վաշիե-Լագրավ
Նակամուրա – Կարյակին
Կարուանա– Անանդ
Գիրի – Սո

Նշենք, որ Norway Chess մրցաշարի 4-րդ տուրում Լևոն Արոնյանը փայլուն ոճով հաղթանակ էր տոնել աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի նկատմամբ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular