ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կարեն Անդրեասյանի նշանակումը շահերի բախում է. խնդիրը միայն միջազգային հայցերը չեն. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Օգոստոսի 30-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Միջազգային իրավական հարցերով Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ նշանակվեց Կարեն Անդրեասյանը, որը խայտառակ կերպով ազատվել էր սահմանադրական անկախություն ունեցող Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնից:

Եղիշե Կիրակոսյանին, Լիպարիտ Դրմեյանին փոխարինած Կարեն Անդրեասյանի այս նշանակումը հետաքրքրական է մի քանի տեսանկյունից։ Խնդիրը ոչ միայն Ադրբեջանի դեմ ներկայացված միջազգային հայցերից հրաժարումն է, որը Կիրակոսյանը հրաժարվեց անել, իսկ Անդրեասյանը կանի, այլեւ այն, որ նա պետության անունից փաստացիորեն պաշտպանելու է ինքն իրեն:

Հիշեցնենք, որ մինչեւ անցած տարվա նոյեմբերը լինելով Բարձրագույն դատական խորհրդի նախագահ՝ նա նախաձեռնել էր մի շարք դատավորների հեռացումներ։ Հեռացված դատավորները դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ վիճարկելով Անդրեասյանի քայլերի օրինականությունը։ Այժմ, որպես միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ, հենց Կարեն Անդրեասյանը պետք է երկրի անունից ներկայացնի եւ պաշտպանի այդ նույն գործերի շրջանակում Հայաստանի դիրքորոշումը։

Այս հանգամանքը դիտարկվում է ոչ միայն իրավական, այլեւ էթիկական հարթությունում։ Փաստացի ստեղծվել է իրավիճակ, որտեղ նախկին պաշտոնյայի ընդունած որոշումները, որոնք միջազգային ատյաններում առնվազն մասամբ ճանաչվել են ոչ իրավաչափ, նա ինքն է ներկայումս պարտավոր պաշտպանել։ Սա իրավական շրջանակում արդեն որակվում է «շահերի բախում»։Դրմեյանը հեռացվեց աշխատանքից, քանի որ համարձակվել էր ՀԾԿՔ հանձնաժողովին կարծիք տալ, որ պետք է ՀԷՑ-ի մասով կայացված արբիտրաժային որոշումը կատարել:
Նիկոլ Փա

շինյանը հայտարարեց. «Կառավարությունը ես եմ, ով ինձ հետ համաձայն չի՝ կա՛մ պետք է գնա կա՛մ ես կհեռացնեմ»: Արդյունքում նա Դրմեյանին եւ եւս մի քանի աշխատակիցների հեռացրեց պաշտոնից»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular