ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նարեկ Վանեսյանի անպարկեշտ վարքի ապացույցն ու «հերքման մարաթոնը». «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունն օրերս եռօրյա պարբերականությամբ ստանում է նամակներ Նարեկ Վանեսյանի կողմից։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի եւ առողջապահության նախկին նախարար, այժմ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի մտերիմ համարվող Վանեսյանը երեք օրը մեկ ուղարկում է հերքման տեքստեր՝ հաճախ ոչ իրավաչափ պահանջներով։

Առաջին նամակը ստացանք սեպտեմբերի 3-ին՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի մրցույթի վերաբերյալ մեր հոդվածից հետո։ Նյութում, լրագրողի դիտորդական մեկնաբանությամբ, գրված էր. «Հերթը Նարեկ Վանեսյանինն էր, որը, ի տարբերություն Զեյնալյանի, գերազանցիկի պես բոլոր հարցերին անգիր արած պատասխանում էր։ Ակնհայտ էր, որ Վանեսյանին «լավ պատրաստել» էին» https://armlur.am/1500665/ ։

Սա պարզ դիտարկում էր, բայց Վանեսյանը ոչ իրավաչափ պահանջ է ներկայացնում՝ հեռացնել հրապարակումը եւ տպագրել հերքում։ Իսկ ինչ հերքում՝ ձեւակերպված չէ։ «Ժողովուրդ» օրաթերթը, ընդառաջելով, բառացիորեն հրապարակում է նրա ուղարկած տեքստը.

«Հոդվածը չի համապատասխանում իրականությանը, այն իր մեջ պարունակում է մի շարք պնդումներ, ենթադրություններ եւ մեկնաբանություններ, որոնք հանդիսանում են Նարեկ Վանեսյանի նկատմամբ զրպարտություն, արժանապատվություն եւ գործարար համբավի ոտնահարում, ինչպես նաեւ վարկաբեկող եւ վիրավորական»։

Սրանով, սակայն, պատմությունը չավարտվեց։

Սեպտեմբերի 5-ին արդեն հաջորդ գրությունն էր՝ այս անգամ մեկ այլ հրապարակման առիթով։ Մեր նյութում հիշեցվել էր 2018 թվականի հոկտեմբերի 25-ին հրապարակված 27 բժիշկ-պրոֆեսորների բաց նամակը, որտեղ նրանք պահանջում էին, որ Նարեկ Վանեսյանը պատասխան տա իր անպարկեշտ պահվածքի համար https://armlur.am/1501262/ ։

Այդ նամակը ժամանակին տպագրվել է գրեթե բոլոր ԶԼՄ-ներով. ուստի դրա հիշեցումը նորություն չէր։

Այնուամենայնիվ, Վանեսյանը պահանջում է հերքում հրապարակել անգամ այդ հիշեցման համար։

Մեջբերում. «Հոդվածը ամբողջությամբ ստեղծում է ընթերցողի մոտ բացասական, վիրավորակա եւ զրպարտչական պատկեր Նարեկ Վանեսյանի մասին՝ առանց փաստական հիմքերի եւ օբյեկտիվ վկայությունների»:

Անհասկանալի է, թե ինչու պետք է «Ժողովուրդ» օրաթերթը հերքի 27 պրոֆեսորների բաց նամակ-փաստաթուղթը, որը արդեն իսկ հրապարակվել է ողջ մամուլում։

Կարճ ասած՝ Նարեկ Վանեսյանի պահանջները երբեմն հիշեցնում են ոչ թե իրավական դաշտում ըմբռնելի քայլեր, այլ անհասկանալի ճնշումներ մամուլի նկատմամբ։ Եվ որքան էլ «հերքման մարաթոնը» շարունակվի, ակնհայտ է, որ նման պահանջները մասնագիտական որակ չունեն։

«Ժողովուրդ» օրաթերթը բաց է իրավաչափ հերքումների համար, բայց չի կարող ենթարկվել անհիմն ու անտրամաբանական, ոչ իրավաչափ պահանջների»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular