ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանն անցել է գրականությունը խմբագրելուն

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2025-ի նոյեմբերի 1-ից ուժի մեջ կմտնեն ՀՀ պետական սահմանը հատելիս անձնագրերում հայ սահմանապահների կողմից դրվող կնիքի տեխնիկական փոփոխությունները, ըստ որոնց մասնավորապես Արարատ լեռան պատկերն այլևս չի լինի։ Նախագիծն ընդունվել է ՀՀ կառավարության սեպտեմբերի 11-ի նիստի ժամանակ։ Այն ներառված էր չզեկուցվող հարցերի շարքում, որը կառավարության քննարկմանն էր ներկայացրել ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը։

Գործող իշխանությունները փորձում են համոզել, թե ոչինչ էլ չի եղել, թեպետ սոցիալական ցանցերում իսկական բում է տարածվել, իշխանությանը մեղադրում են հերթական դավաճանական քայլի մեջ։

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, թուրք-ադրբեջանական տանդեմին հաճոյանալու համար, պատրաստ է գնալ ցանկացած ուրացման՝ ուրանալ Արարատը, Հայոց պատմությունը, իսկ երեկ պարզվեց՝ նաև հայ գրականությունը։ Փաշինյանը ուղեկիցների հետ այցելել է Բյուրական, իր աչքերով դիտել ՀանդArt-ի «Ցանկապատ» ներկայացումը, որից հետո քննարկում ունեցել, իսկ ավելի ճիշտ՝ մունաթ եկել դերասանների վրա։ Մինչ Ստեփան Զորյանը իր պատմվածքում կոչ է անում քանդել ցանկապատները, Փաշինյանը պնդել է, թե մեզ հենց ցանկապատ էլ պետք է։ Պատկերավոր ասած՝ պնդել, որ պետք չէ այլ հայրենիք որոնել, հայրենիքը Հայաստանի Հանրապետությունն է։

«Դուք իրական Հայաստանի գաղափարախոսության մասին չգիտեմ՝ լսել եք, թե չէ, բայց իրական Հայաստանի գաղափարախոսությունը ունի մի բնաբան, որը կարելի է... մնացածը, ով չի ուզում կարդալ, թող չկարդա, բայց իրական Հայաստանի գաղափարախոսությունը մի բնաբան ունի, մի նախադասությամբ, որը ասում է հետևյալը՝ իրական Հայաստանի գաղափարախոսությունը հայրենիքի փնտրտուքը դադարեցնելու և հայրենիքի մասին երազանքը դադարեցնելու մասին է, որտեղ էս Հայաստանը, էս Հայաստանն է»,- ասել է նա։

Զարմանալի չէ նրա մղումը նույնիսկ գեղարվեստական գրականությունը խմբագրել թուրքերին դուր գալու համար, զարմանալին այն է, որ այդ ներկայացման ու քննարկմանը մասնակցած դերասաններն ու հանդիսատեսը չեն եկել նրա բերանին, դժգոհություն չեն հայտնել, չեն պնդել իրենց ճշմարտությունը։ Եվ արդյունքում Փաշինյանը շարունակել և շարունակելու է իր դավաճանական ընթացքը։

Արևիկ Ստեփանյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular