ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ռուսաստանում գնահատել են ՀՀ նախագահի այն խոսքերը, որ Երևանը դադարել է լինել Մոսկվայի «կրտսեր եղբայրը»»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Քաղաքագետ, IMEMO RAS-ի Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ավագ գիտաշխատող Վլադիմիր Օլենչենկոն news.rambler.ru-ի հետ զրույցում գնահատել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հայտարարությունը իր երկրի և Ռուսաստանի միջև հարաբերությունների փոփոխության մասին։

Ավելի վաղ Խաչատուրյանը հայտարարել էր, որ Ռուսաստանը այլևս չի ընկալում Հայաստանը որպես «կրտսեր եղբայր» և որ երկրների միջև հաստատվել են գործընկերային հարաբերություններ։ Նրա խոսքով, Երևանը ցանկանում է, որ «ռուս գործընկերները հաշվի առնեն ՀՀ իշխանությունների անկախ որոշումները»։

«Մի կողմից, Խաչատուրյանի հայտարարությունը ինքնահանգստացնող է։ Ռուսաստանին գործընկեր անվանելով՝ Հայաստանի իշխանությունները շարունակում են պահպանել դեպի ԵՄ շարժվելու միտումը, նրանք դեռ ունեն այդ նպատակը։ Միևնույն ժամանակ Օվերչուկի կողմից հստակ հայտարարություն եղավ, որ եթե Հայաստանը այս կամ այն կերպ միանա ԵՄ–ին, դա կհանգեցնի Երևանի և Մոսկվայի տնտեսական հարաբերությունների վերանայմանը։ Դա կնշանակի, որ Ռուսաստան հայկական արտահանումը կընկալվի այլ կերպ, այսինքն կլինեն այլ մաքսատուրքեր, որոնք շահավետ չեն լինի հայ արտահանողների համար։Այսպիսով, Հայաստանի իշխանությունները պետք է մտածեին, թե ի՞նչն է ավելի շահավետ իրենց համար՝ ԵՄ ապագա շուկան, թե՞ Ռուսաստանի ներկա շուկայի պահպանումը։

Մյուս կողմից, եթե Հայաստանի նախագահի հայտարարությունը կապված է մեր հարաբերությունները այնպիսի հարթություն տեղափոխելու փորձի հետ, որտեղ կողմերը կլինեն գործընկերներ, բայց ոչ որևէ միության մեջ, ապա կարծում եմ, որ քիչ հավանական է, որ մենք դա լուրջ ընդունենք», - ասել է Օլենչենկոն։

Այսօր Հայաստանը մի շարք տարածաշրջանային կազմակերպությունների անդամ է, կազմակերպություններ, որոնց մասնակցում է նաև Ռուսաստանը, նշել է փորձագետը։

«Դրանք հիմնականում տնտեսական միություններ են, ինչպիսին է ԵԱՏՄ-ն։ Այս առումով ԵԱՏՄ-ն և ԵՄ-ն չեն կարող զուգահեռ գործել։Այսպիսով, եթե Խաչատուրյանի հայտարարությունը որոշակի խաղ է և մեր հարաբերությունները որպես պարզ գործընկերություն ներկայացնելու փորձ, ապա կարծում եմ, որ Հայաստանի իշխանությունները սխալվում են... «գործընկերային հարաբերությունների» մասին խոսքերը պահանջում են պարզաբանում», - ավելացրել է նա։

Վերջին ժամանակներում Երևանի հարաբերությունները Մոսկվայի հետ այնքան էլ բարեկամական չեն, ընդգծել է փորձագետը։ «Հաճախ դրանք ցավոտ մտորումների տեղիք են տալիս։ Եվ այդ ֆոնին Հայաստանի նախագահի հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը։Կարծում եմ, որ այն կարող է ուղղված լինել ոչ այնքան Ռուսաստանին, որքան Հայաստանի ներքին լսարանին։ Իր խոսքերով Խաչատուրյանը հավանաբար փորձում է հանգստացնել հայ հասարակության այն շրջանակներին, որոնք չեն հասկանում Երևանի հեռացումը Մոսկվայից։ Եվ այստեղ խոսքը Հայաստանի բնակչության այն զգալի մասի մասին է, որը ցանկանում է Ռուսաստանի հետ պատմական և փոխշահավետ կապերի պահպանում», - ասել է քաղաքագետը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular