ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանը թույլ չի տա Ուկրաինայի վերաբերյալ կեղծ համաձայնագրեր կնքել․ ՌԴ ԱԳՆ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանի Դաշնությունը թույլ չի տա Ուկրաինայում կարգավորման վերաբերյալ կեղծ համաձայնագրերի կնքումը։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է  Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հատուկ հանձնարարություններով դեսպան Ռոդիոն Միրոշնիկը։

Միրոշնիկի խոսքով՝ հնարավոր հաշտության համաձայնագրերը պետք է կազմվեն այնպես, որ «ոչ ոք, ոչ մի պարագայում, անկախ իր վերաբերմունքից և «ցանկություններից», չկարողանա դրանք անվավեր ճանաչել»։

«Հետևաբար, անօրինական կառավարության հետ համաձայնագիր կնքելն անթույլատրելի է։ Ուկրաինայում պետք է լինի օրինական ներկայացուցիչ, որը կարող է ստորագրել այս համաձայնագրերը։ Եվ դա Զելենսկին չէ։ Որովհետև Զելենսկին արդեն մեկ տարի է, ինչ անօրինական նախագահ է»,- ասել է նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular