ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Թուրքիային մեղավոր է ճանաչել Հրանտ Դինքի սպանության գործով. պատմության այս օրը (14 սեպտեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Մեքսիկա՝ Չյապաս նահանգի ստեղծման օր, Նիկարագուա՝ Ազգային օր ի պատիվ Սան-Խասինտո ճակատամարտում հաղթանակի, Ուկրաինա՝ Մոբիլիզացիոն աշխատողի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

407 – վախճանվել է Կոստանդնուպոլսի պատրիարք, աստվածաբան Հովհան Ոսկեբերանը:

1829– Ադրիանուպոլիսում Ռուսաստանի և Թուրքիայի միջև կնքվել է խաղաղության պայմանագիր, որով ավարտվել է 1828-1829 ռուս-թուրքական պատերազմը։

1862– ծնվել է ռուսական և հայկական բանակների ռազմական գործիչ, ազգային հերոս, Ռուսաստանի բանակի գեներալ-մայոր, Հայաստանի Առաջին Հանրապետության բանակի գեներալ-լեյտենանտ Մովսես Սիլիկյանը։

1905 – ծնվել է գուսան, բանաստեղծ, պատմագիր Շահենը (Շահեն Եղիազարի Սարգսյան):

1909– ծնվել է բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ Սերգո Պայազատը։

1918-Բաքուն գրավվել է Կովկասյան Իսլամական բանակի կողմից, որին հետևել է օսմանյան բանակի և ադրբեջանցիների կողմից իրականացված եռօրյա հայկական ջարդերը:

1919– ծնվել է գրող, արձակագիր Աբիգ Ավագյանը։

1920-Էրիվան է ժամանել Բորիս Լեգրանի ղեկավարած խորհրդային պատվիրակությունը, որը անմիջապես հայկակական կառավարությունից պահանջել է հրաժարվել Սևրի պայմանագրից, թույլատրել խորհրդային զորքերին անցնել Հայաստանով և միանալ Մուստաֆա Քեմալի բանակին և հարևանների հետ տարածքային վեճերը լուծել Խորհրդային Ռուսաստանի միջնորդությամբ:

–ծնվել է  բանասեր, պատմաբան, գրականագետ Գևորգ Աբգարյանը:

1948- ԽՍՀՄ կառավարության որոշմամբ դադարեցվել է Հայաստան հայրենադարձության գործընթացը։ 

1939– վախճանվել է օպերային երգիչ, տենոր, հայ ազգային երգարվեստի վաստակաշատ գործիչ Արմենակ Շահմուրադյանը։

1957 – ծնվել է քաղաքական և հասարակական գործիչ Կարապետ Ռուբինյանը:

1958- Շահագործման է հանձնվել Կոտայքի ջրանցքը։

1965-ծնվել է գեներալ-մայոր Լյովա Մնացականյանը:

1984 – վախճանվել է տնտեսագետ, ակադեմիկոս Տիգրան Խաչատուրովը:

1991-ստեղծվել է «Համազգային» թատրոնը:

1994 - վախճանվել է նկարիչ և հասարակական գործիչ Սեյրան Խաթլամաջյանը:

2007-MTC ռուսաստանյան ընկերությունը ձեռք է բերել «Ղ֊-տելեկոմ» բջջային կապի ընկերության բաժնետոմսերի 80 տոկոսը, ինչպես նաև համաձայնվել է առաջիկա 5 տարիների ընթացքում գնել բաժնետոմսերի մնացած 20 տոկոսը:

2010-Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Թուրքիային մեղավոր է ճանաչել Հրանտ Դինքի սպանության գործով` բավարարելով դատարան ներկայացված հայցը։ 

2012-Լեռնային Ղարաբաղի խորհրդարանը հաստատել է Արայիկ Հարությունյանին վարչապետի պաշտոնում:

2016-Տորոնտոյում կայացել է Հայոց ցեղասպանության մասին «Խոստումը» ֆիլմի համաշխարհային պրեմիերան:

2017-Ազգային պատկերասրահում բացվել է Այվազովսկու ծննդյան 200-ամյա հոբելյանին նվիրված ցուցահանդեսը:

2022- Հայաստանի Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը  հայտարարել է, թե փաստաթուղթ է ստորագրելու: Բազմաթիվ քաղաքացիներ են հավաքվել Ազգային ժողովի դիմաց և պահանջել նրա հրաժարականը, որից հետո  նա  «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում հայտարարել է, որ որևէ փաստաթուղթ չի ստորագրվել և չի պատրաստվում ստորագրվել։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

81 - Տիտոսի մահից հետո նրա եղբայր Դոմիցիանոսը դարձել է Հռոմի կայսր:

786 —Աբբասիդների խալիֆաթի կառավարող է դարձել Գարուն Ալ-Ռաշիդը: 

1321– վախճանվել է իտալացի հռչակավոր բանաստեղծ, «Աստվածային կատակերգություն» պոեմի հեղինակ Դանթե Ալիգիերին։

1522 –ըստ Մոսկվայում կնքված պայմանագրի` Ռեչ Պոսպոլիտան ճանաչել է, որ Սմոլենսկը պատկանում է Մոսկվային:

1638 –վախճանվել է անգլիացի քարոզիչ Ջոն Հարվարդը, որի անունով է կոչվում հանրահայտ Հարվարդի համալսարանը:

1752 - Բրիտանական կայսրությունը,  բաց թողնելով տասնմեկ օր, անցել է Գրիգորյան օրացույցի։ 

1760 –ծնվել է ֆրանսիացի երգահան և երաժշտության տեսաբան Լուիջի Քերուբինին:

1812 –Նապոլեոնի զորքը մտել է Մոսկվա, որտեղ նույն օրը հրդեհներ են սկսվել: 

1851- վախճանվել է ամերիկյան գրող Ջեյմս Ֆենիմոր Կուպերը:

1864- ծնվել է բրիտանացի իրավաբան, դիվանագետ և քաղաքական գործիչ լորդ Ռոբերտ Սեսիլը:

1867 – լույս է տեսել  Կառլ Մարքսի «Կապիտալ» աշխատության առաջին հատորը։

1911-մահափորձի հետևանքով  մահացու  վիրավորվել է Ռուսաստանի վարչապետ Պյոտր Ստոլիպինը:

1917 –Ռուսաստանի ժամանակավոր կառավարությունը հայտարարել է թագավորության վերջը և Ռուսաստանը հայտարարել հանրապետություն: 

1927 - Նիցցայում ավտովթարից վախճանվել է ամերիկացի բալերինա Այսեդորա Դունկանը:

1937 –վախճանվել է  չեխ սոցիոլոգ և փիլիսոփա, հասարակական և պետական գործիչ Թոմաշ Մասարիկը:

1939 –ԱՄՆ-ում օդ է բարձրացել Սիկորսկու ստեղծած  VS-300 ուղղաթիռը:

1965- ծնվել է  Ռուսաստանի վարչապետ  Դմիտրի Մեդվեդևը:

1984 –վախճանվել է  վրացի գրող Նոդար Դումբաձեն:

1994– տեղի է ունեցել «Լեոն» ֆիլմի պրեմիերան։

1999 - Տոնգան, Նաուրուն և Կիրիբատին անդամակցել են ՄԱԿ-ին:

2003- անցկացված հանրաքվեի արդյունքներով Էստոնիան անդամակցել է Եվրամիությանը:

2008 – Մոսկվայից Պերմ թռչող Boeing 737 ինքնաթիռ վթարի է ենթարկվել, զոհվել են  ինքնաթիռում գտնվող բոլոր 88 անձիք։

2010 –Ֆրանսիայի սենատը հաստատել է օրենք, համաձայն որի կանանց արգելվում է հասարակական վայրերում չադրա և նիկաբ կրել:

2011 – վախճանվել է գերմանացի ֆիզիկոս Ռուդոլֆ Լյուդվիգ Մյոսբաուերը:

Կ.Խաչիկյան

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular