ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանում ծնողները բողոքի ալիք են բարձրացրել՝ զինվորներին այցելությունների սահմանափակման որոշման պատճառով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է զինվորների հարազատների՝ զորամասեր այցելելու ժամանակավոր սահմանափակումների մասին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ որոշման նպատակն, ըստ գերատեսչության, շնչառական հիվանդությունների տարածման կանխարգելումն է։

Սակայն այդ որոշումը հարուցել է ծնողների և հարազատների դժգոհությունը։

Ադրբեջանական տելեգրամյան ալիքներում տարածված տեսանյութերում երևում է, թե ինչպես են մարդիկ հավաքվել զորամասերից մեկի դիմաց և բողոքի ձայն բարձրացրել սահմանափակումների դեմ։ Որոշ ծնողներ փորձել են անգամ անցնել զորամասի դարպասները՝ պահանջելով հնարավորություն ստանալ տեսակցելու իրենց որդիներին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular