ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լարված իրավիճակ. մեծավանցիները կրկին փակել էին Հայաստան-Վրաստան ճանապարհը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երեկ՝ սեպտեմբերի 12-ին, հերթական անգամ լարված իրավիճակ էր ստեղծվել Լոռու մարզի Տաշիր համայնքի Մեծավան բնակավայրում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մեծավանցիները ի նշան բողոքի փակել էին Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը և պահանջում էին, որպեսզի Կառավարությունը վերջապես պատասխան տա, թե երբ իրենք էլ կունենան ասֆալտապատ և ապահով ճանապարհ գյուղ հասնելու համար։

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում բողոքի ակցիայի մասնակիցները ասում էին. «Արդեն մեր թվով 3-րդ, 4-րդ ակցիան է՝ հանուն ճանապարհների, սակայն նախորդները այդպես էլ արդյունք չտվեցին և բոլոր խոստումները սին դուրս եկան։ Հիմա ունենք նոր մարզպետ՝ Արեն Մկրտչյանը, ով վստահ ենք, որ եթե ցանկանա, ապա այս խնդրին լուծում կտա և գյուղացու դարդին դարման կլինի։ Ինչքան կարող ենք խաբված մնալ։ Վերջապես մենք էլ այս երկրի հարկատու ենք ու ուզում ենք, որ մեր հարկերը ուղղեն մեր ճանապարհները բարեկարգելու վրա։ Ամեն անգամ այս ճանապարհով գնալիս մեքենաները վնասվում են և ստիպված ենք լինում մի կլորիկ գումար տալ արհեստավորին, որ կարգի բերի մեքենան։ Վերջապես մեր համբերության բաժակն էլ է լցվել արդեն»։

Որոշ ժամանակ հետո ակցիայի վայր ժամանեցին ՀՀ Լոռու նորանշանակ մարզպետ Արեն Մկրտչյանը, մարզպետի տեղակալ Արսեն Ղարիբյանը, Լոռու մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ռուբեն Մարգարյանը, Տաշիր համայնքի ղեկավար Էդգար Արշակյանը և փակ հանդիպում ունեցան բնակիչների հետ։

Բնակիչները վերջում ասացին, որ հույս ունեն՝ նոր մարզպետն էլ նախկինների նման օդ-օդ խոստումներ չի տա, հակառակ դեպքում իրենք պատրաստվում են ավելի հուժկու բողոքի ակցիաների։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, օգոստոսի 1-ին հերթական անգամ լարված իրավիճակ էր ստեղծվել Լոռու մարզի Տաշիր համայնքի Մեծավան վարչական շրջանում: 100-ավոր բնակիչներ, ի նշան բողոքի, փակել էին Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը և պահանջում էին, որպեսզի Կառավարությունը պատասխանի, թե ինչն է պատճառը, որ գրեթե 1 տարի է՝ սայլը տեղից չի շարժվում, այն դեպքում, երբ անցյալ տարի դեկտեմբերին դարձյալ բողոքի ակցիայի ժամանակ իշխանությունները խոստացել էին, որ խնդիրը կլուծվի:  

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում բողոքի ակցիայի մասնակիցները ասում էին. «1 տարուց ավելի է, չգիտես ինչու, ոչ մի աշխատանք չի կատարվում: Այն ժամանակ նույնպես բողոքի ակցիա կատարեցինք, փակեցինք ճանապարհը և միայն այն ժամանակվա Լոռու մարզպետ Արամ Ղազարյանին հավատալով դադարեցրինք բողոքի ակցիաները: Ա. Ղազարյանը իր խոստումը կատարեց, մի քանի կմ-անոց ճանապարհի դարուփոսը հատուկ տեխնիկաների միջոցով հարթեցվեց, բայց Ղազարյանին մարզպետից տեղափոխեցին ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ, ՀՀ ոստիկանության պետ, մեր սպասելիքները հօդս ցնդեցին, հիմա չգիտենք՝ աշխատանքները կկատարվեն, թե ոչ:  Մենք շարունակելու ենք մեր բողոքի ակցիաները, մինչև խնդիրը չլուծեն»: 

Ժամանել էին համայնքային ոստիկանության և պարեկային ծառայության մեծ թվով աշխատակիցներ, ովքեր համոզում էին բողոքի ակցիայի մասնակիցներին, որ բացեն ճանապարհը:  

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular