ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լավրովը կմասնակցի Ուկրաինայի հարցով կլոր սեղանին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կմասնակցի Ուկրաինայի հակամարտությանը նվիրված դեսպանատան կլոր սեղանին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Նրա խոսքով՝ հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 17-ին։ Նա նշել է, որ քննարկմանը կմասնակցեն ավելի քան 100 երկրների ներկայացուցիչներ։

Դրանից կարճ ժամանակ առաջ Զախարովան հայտարարել է, որ Լեհաստանի իշխանությունների որոշումը՝ փակել Բելառուսի հետ սահմանը, լուրջ վնաս կհասցնի Վարշավայի միջազգային գործընկերներին։ Նա հիշեցրել է, որ այս որոշման համաձայն՝ սեպտեմբերի 11-ին Լեհաստանի իշխանությունները կփակեն Բելառուսի հետ սահմանի բոլոր անցակետերը, այդ թվում՝ ճանապարհային և երկաթուղային։

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ իր երկրի իշխանությունները սեպտեմբերի 11-ին կփակեն Բելառուսի հետ սահմանը՝ ռուս-բելառուսական «Արևմուտք - 2025» զորավարժությունների պատճառով։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular