ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կառավարության նիստում որոշում է ընդունվել կենսաթոշակի հերթական բարձրացման մասին. պատմության այս օրը (12 սեպտեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Որոշ տոներ

ՄԱԿ-ի Հարավ-Հարավ համագործակցության օր
Ծրագրավորողների միջազգային օր նահանջ տարիներին
Կաբո-Վերդե՝ Ազգային օր
Մեքսիկա՝ Սուրբ Պատրիկի գումարտակի կախաղան բարձրացված զինվորների հիշատակի օր
Եթովպիա՝ Ազգային ապստամբության օր
Թուրքմենիա՝ Ռուհնամի օր
Իրան՝ Իրանի կինոյի օր


Հայաստանում

1802 - ծնվել է լեզվաբան, պատմաբան և մանկավարժ Պողոս Հովնանյանը։

1894 - վախճանվել է դերասան Գրիգոր Աբրահամյանը։

1896 - ծնվել է իրավաբան, հեղափոխական շարժման մասնակից Ասատուր Խուրշուդյանը։

1932 - վախճանվել է հայազգի ռուսաստանցի խորհրդային ճարտարագետ և գյուտարար Հովհաննես Ադամյանը։

1949 - ծնվել է նկարիչ, լուսանկարիչ և բանաստեղծ Սամվել Սևադան (Գրիգորյան)։

1959 - ծնվել է մարզիկ, մարզիչ, մականախաղի վարպետ, ԽՍՀՄ բազմակի չեմպիոն, եվրոպական և օլիմպիական խաղերի մրցանակակիր Սոս Հայրապետյանը։

1980 - վախճանվել է գիտության գործիչ, ֆիզիկոս Էմիլ Միրզաբեկյանը։

2002 - Կառավարության նիստում որոշում է ընդունվել կենսաթոշակի հերթական բարձրացման մասին։ Ըստ այդմ՝ գործադիրը կենսաթոշակառուի աշխատանքային ստաժի յուրաքանչյուր տարվա դիմաց տրվող դրամական հավելումը, նախկին 60 դրամի փոխարեն, սահմանել է 80 դրամ։

2003 - Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Վեհարանում Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ սկսվել է «Անցյալի ժառանգությունը, այսօրվա առաքելությունը և վաղվա հույսերը» խորագրով միջազգային գիտաժողով՝ նվիրված Սբ. Էջմիածնի Մայր Տաճարի օծման 1700-ամյակին։

2005 - Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում մեկնարկել է «Արմմոնո» 3-րդ միջազգային թատերական փառատոնը, որին մասնակցել են 8 երկրներ ներկայացնող հանրահայտ դերասաններ։

2007 - վախճանվել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի մարզիչ Յան Պորտերֆիլդը։

2015 - Ոստիկանությունը առավոտյան ժամը 5։30-ի շրջանում բացել է Բաղրամյան պողոտան՝ բռնի ուժով տարածքից հեռացնելով էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող ակտիվիստներին։ Եղել են բերման ենթարկվածներ։


Աշխարհում

մ.թ.ա. 490 - տեղի է ունեցել Մարաթոնի ճակատամարտը։

1185 - ամբոխի կողմից սպանվել է Անդրոնիկ Ա Կոմնինը, Կոմնինների դինաստիան դադարել է իշխել Բյուզանդիայում։

1504 - իր չորրորդ և վերջին նավագնացության ընթացքում Քրիստոփոր Կոլումբոսը Ամերիկայից ուղևորվել է Անգլիա։

1683 - Վիեննայում տեղի ունեցած ճակատամարտում քրիստոնյաները հաղթել են Օսմանյան Կայսրությանը։

1722 - ռուսական զորքերը գրավել են Դերբենդը և Բաքուն։

1764 - վախճանվել է ֆրանսիացի կոմպոզիտոր Ժան Ֆիլիպ Ռամոն։

1799 - Դերբենդի շեյխ Ալի-խանը (Ադրբեջան) ընդունել է ռուսական քաղաքացիությունը։

1890 - անգլիացիները հիմնել են Սոլսբերի քաղաքը։

1905 - ռուս պրոֆեսոր Ցեգե-ֆոն-Մատեյֆելը առաջին անգամ իրականացրել է հաջողված վիրահատություն՝ հանելով փամփուշտը վիրավորի սրտից։

1907 - վախճանվել է վրացի իշխան, բանաստեղծ և ազգային գործիչ Իլյա Ճավճավաձեն։

1921 - ծնվել է լեհ ֆանտաստ գրող, փիլիսոփա և երգիծաբան Ստանիսլավ Լեմը։

1929 - վախճանվել է լատիշ բանաստեղծ, դրամատուրգ և հասարակական գործիչ Յան Ռայնիսը։

1933 - Լեո Սիլարդը առաջարկել է շղթայական ռեակցիայի գաղափարը։

1934 - Լատվիան, Լիտվան և Էստոնիան Ժնևում ստորագրված պայմանագրի համաձայն ձևավորել են քաղաքական դաշինք, որն անվանվել է Բալթյան Անտանտ։

1940 - Ֆրանսիայում գտնվող Լասկո քարանձավում հայտնաբերել են նախամարդու կատարած ժայռապատկերներ։

1943 - Բենիտո Մուսոլինին ազատ է արձակվել կալանքից՝ շնորհիվ Օտտո Սկորցենիի ղեկավարած գերմանացիների դիվերսիոն խմբի գործողությունների։

1944 - ծնվել է ամերիկացի կոմպոզիտոր և երգիչ-երգահան Բարրի Ուայթը։

1949 - ծնվել է խորհրդային գեղասահորդուհի, հասարակական գործիչ Իրինա Ռոդնինան։

1953 - Նիկիտա Խրուշչովն ընտրվել է Խորհրդային Միության Կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար։

1953 - վախճանվել է հրազգային զենքի գյուտարար Հուգո Շմայսերը։

1958 - փորձարկվել է առաջին ինտեգրալային սխեման, որը ստեղծել էր «Texas Instruments» ընկերության ինժեներ Ջեկ Կիլբին։

1959 - տիեզերք է արձակվել «Լունա-2» միջտիեզերական կայանը, որը լուսնի մակերևույթ հասած առաջին կայանն է։

1980 - Ահմեթ Քենան Էվրենը իրականացրել է ռազմական հեղաշրջում Թուրքիայում։

2003 - վախճանվել է ամերիկացի քանթրի ոճի երգիչ Ջոնի Քեշը։

2012 - ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Սան Ֆրանցիսկո քաղաքում պաշտոնապես ներկայացվել է iPhone 5-ը։

2024 - վախճանվել է ռուսաստանցի հայտնի լրագրող Նիկոլայ Սվանիձեն։

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular