ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ալիեւի եւս մի պահանջի կատարման շրջանակներում․ «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրում է.  Կառավարությունը շրջանառության մեջ է դրել պարտադիր զինվորական ծառայության ժամկետը 2-ից 1.5 տարի դարձնելու մասին նախագիծ, որը նախատեսված է կյանքի կոչել 2026 թվականի ամառային զորակոչին: Որպես հիմնավորում նախագծում նշված է, որ «վերջին տարիներին պայմանագրային զինվորական ծառայության ընդլայնման նպատակով կատարվել են գործուն քայլեր, ի դեմս՝ «Պաշտպան հայրենյաց» ծրագրի, արհեստավարժ սերժանտական համակարգի, զինծառայողների ատեստավորման համակարգի ներդրման, սահմանամերձ զորամասերում երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի պահպանմամբ պայմանագրային զինվորական ծառայության կազմակերպման գործընթացի»:

Նախագիծը շրջանառելուց առաջ մեր տեղեկություններով՝ ԶՈՒ ԳՇ-ում ճանապարհ անցած զինվորականները հատուկ կարծիքով զգուշացրել են ՊՆ ղեկավար կազմին, որ նախագիծը լուրջ վտանգներ ու ռիսկեր է պարունակում:

Նախ իրականությունից կիլոմետրերով հեռու է «հիմնավորումը»` ակտիվ համալրումների առումով, քանի որ վերջին 4 տարիներին մարտական հերթապահության, կամ այսպես կոչված՝ պոստ պահելու համար ստիպված են եղել յուրաքանչյուր տարի հազարավոր պահեստազորայիններ և ԵԿՄ ներկայացուցիչներ ընդգրկել: Բացի այդ հաշվարկներ են ներկայացվել, որ այս փոփոխությունների հետեւանքով ծառայության երկու տարվա կտրվածքով 4-5 հազարով կրճատվելու է բանակի թվակազմը, իսկ դա լուրջ վտանգներ է պարունակում մարտական հերթապահության տեսանկյունից։

Վերեւների պատասխանը մոտավորապես եղել է այն՝ ով չի ուզում աշխատել, թող դիմում գրի` հեռանա, ասվել է նաեւ, որ խաղաղության պայմանագիր է կնքվում, խաղաղության դարաշրջանում իրենց հաշվարկները հիմնովին արդարացված են լինելու։

Մեր տեղեկություններով՝ ընդդիմադիր շրջանակներն էլ են կաշկանդված այս հարցով բաց խոսելու հարցում: Բանն այն է, որ պոպուլիստական այս նախագիծը իշխանությունը մտածված հիմա է շրջանառում՝ ընտրություններին ընդառաջ,  քաջ իմանալով, որ հանրության որոշ հատվածներ կողմ են բանակում ծառայության ժամկետի կրճատմանը։

Իրականում բանակը ապառազմականացնելու պահանջն արդեն քանի տարի է հնչում է Ալիեւի շուրթերից, եւ այս փոփոխությունը ոչ միայն այդ միտումն է հետապնդում, այլեւ ժամանակի հետ կասկածի տակ է դնելու հայկական բանակի գոյությունն առհասարակ։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 12․ 09․ 25 թ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular