ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փարիզի առանձնատներից մեկում գտել են Ռուբենսի կորած նկարը

ՄՇԱԿՈՒՅԹ

Նկարիչ Պիտեր Պաուլ Ռուբենսի «Քրիստոսը խաչի վրա» նկարը, որը կորած էր համարվում 1613 թվականից ի վեր, հայտնաբերվել է Փարիզի առանձնատներից մեկում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է AFP-ն՝ վկայակոչելով Osenat աճուրդի տան ղեկավար Ժան Պիեռ Օսենին:

«Ռուբենսի նկարը, որը երբեք չի հանդիպել շուկայում, արվեստի պատմության գլխավոր հայտնագործությունն է, դարերով մոռացված գլուխգործոց», - ասվում է հրապարակման մեջ:

Աճուրդի տան ղեկավարը նշել է, որ նկարը գտվում է «շատ լավ վիճակում» և աճուրդի կհանվի նոյեմբերի 30-ին:

Նկարը գտնվել է փարիզյան առանձնատներից մեկի վաճառքի նախապատրաստական աշխատանքների ժամանակ։ Փորձաքննությունը հաստատել է 105,5 x 72,5 սմ չափսեր ունեցող նկարի իսկությունը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular