ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՔԿՀ-ներում կստեղծվեն հատուկ խցեր, որտեղ կպահվեն ինքնավնասման հակում ունեցող անձինք

ԻՐԱՎՈՒՆՔ

Ցավալի է, որ ունենք մահվան դեպքերի աճ, որոնց մի մասն է միայն ինքնասպանություն: Բազմիցս խոսել եմ այն աշխատանքների մասին, որոնց արդյունքում այդ դեպքերը կնվազեն կամ կհասնեն զրոյի: Այդ մասին Կառավարության ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով իրավապաշտպանների ահազանգերին, թե քրեակատարողական հիմնարկներում ինքնասպանության և մահվան դեպքերի թիվն աճում է. միայն այս տարվա վերջին ամիսներին 17 նման դեպք է գրանցվել:

Ձեռնարկել ենք խցային պայմանների վերանայման գործընթաց և առաջիկայում կունենանք հատուկ խցեր, որտեղ կպահվեն ինքնավնասման հակում ունեցող անձինք՝ զրկելով իրենց կյանքին վերջ տալու հնարավորություններից, կամ գոնե մինիմումի կհասցնենք այդ հնարավորությունները, որոնք կարող են օգտագործվել կյանքին վերջ տալու նպատակով:

Գալյանը հիշեցրեց, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում բացվել է բժշկական ստացիոնար բաժանմունք՝ լիովին վերանորոգված, վերազինված բժշկական նորագույն սարքավորումներով, որը հնարավորություն կտա անազատության մեջ գտնվող անձանց համար ապահովել բժշկական պատշաճ սպասարկում: Ըստ նախարարի՝ այս քայլը միտված է բարձրաձայնված խնդրի լուծմանը:

«Իհարկե, միայն սա անելով՝ խնդիրը չենք լուծի: Մենք կարիք ունենք անհատապես աշխատել այն անձանց հետ, որոնք ինքնավնասման հակում ունեն, իսկ այդպիսիք, ցավոք, այսօր անազատության մեջ կան: Այդ առումով մենք արդեն ավարտին ենք հասցնում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց հաշվառման գործընթացը, որպեսզի դրանից հետ աշխատանքը լինի առավել թիրախային:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular