ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքական բլոգը ներկայացրել է 20 հետաքրքիր փաստ Հայաստանի մասին

ՄՇԱԿՈՒՅԹ

Թուրքական mutlucicekler.com բլոգային հարթակն ուշագրավ հոդված է հրապարակել Հայաստանի պատմամշակութային յուրահատկության մասին։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։

«20 հետաքրքիր փաստ Հայաստանի մասին» վերտառությամբ հոդվածում նշվում է, որ կովկասյան այս երկիրն առանձնանում է իր հնագույն պատմությամբ, բնության գեղեցկությամբ ու մշակութային հարստությամբ։

Աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկի օրրան հանդիսացող Հայաստանն ուշադրություն է գրավում իր եզակի ավանդույթներով ու պատմամշակութային ժառանգությամբ»,- գրում է հոդվածի հեղինակ Ուղուրջան Բալը։

Այնուհետև թվարկում է արժեքավոր տեղեկություններ, որոնց մասին իմանալը կարևոր է համարում։

Հոդվածը՝ ստորև

1. Աշխարհի առաջին քրիստոնյա պետությունը

Հայաստանն առաջին երկիրն է, որը 301 թվականին քրիստոնեությունը հռչակել է որպես պետական կրոն։

2. Արարատ լեռան խորհրդանիշը

Թեև Արարատ լեռը գտնվում է Թուրքիայի տարածքում, բայց այն սրբազան խորհրդանիշ է հայերի համար և տեղ է գտել Հայաստանի պետական զինանշանի վրա։

3. Հայոց այբուբենի ստեղծողը

Մեսրոպ Մաշտոցը 405 թվականին ստեղծել է հայոց այբուբենը, որը մինչ օրս օգտագործվում է և բաղկացած է 39 տառից։

4. Ամենահին տաճարներից մեկը

Էջմիածնի Մայր Տաճարը կառուցվել է 4-րդ դարում և համարվում է աշխարհի հնագույն քրիստոնեական տաճարներից մեկը։

5. Գինու դրախտ

Արարատյան դաշտավայրն ունի շուրջ 6000 տարվա գինեգործության պատմություն։ Այստեղ են հայտնաբերվել աշխարհի ամենահին գինու մառանները։

6. Նուռը՝ ազգային խորհրդանիշ

Նուռը Հայաստանի ազգային խորհրդանիշներից է՝ խորհրդանշելով առատություն, բեղմնավորություն և անմահություն։ Այն ունի յուրահատուկ տեղ հայոց մշակույթում։

7. Հռչակավոր դուդուկը

Հայկական ավանդական նվագարան դուդուկն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում։

8. Տաթևի ճոպանուղին

Տաթևի վանք տանող ճոպանուղին՝ 5.7 կմ երկարությամբ, աշխարհի ամենաերկար երկգծանի ճոպանուղիներից է։

9. Պատմական վանքերով հարուստ երկիր

Հայաստանը լեռների մեջ թաքնված հարյուրավոր պատմական վանքերի և եկեղեցիների հայրենիք է։

10. Խաչքարերի արվեստը

Խաչի փորագրություններով քարե հուշարձանները հայտնի են «խաչքար» անունով։ Հայաստանի ամենից յուրահատուկ արվեստի ձևերից մեկն է։

11. Ձեռագիր մատյանների հարստությունը

Մատենադարանն ունի աշխարհի ամենամեծ ու ամենարժեքավոր միջնադարյան ձեռագրերի հավաքածուներից մեկը։

12. Տոլմա՝ սիրված ուտեստ

Տոլման հայկական խոհանոցի սիրված ուտեստներից է, որը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում։

13. Փոքր, բայց պատմական երկիր

Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է։

14. Անկախության օր

Հայաստանը հռչակել է իր անկախությունը ԽՍՀՄ-ից՝ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին։

15. Համաշխարհային ճանաչում ունեցող կոնյակ

«Արարատ» կոնյակը աշխարհահռչակ է։ Եղել է Ուինսթոն Չերչիլի սիրելի խմիչքներից մեկը։

16. Սևանա լիճ

Սևանը Կովկասի ամենամեծ լիճն է և հաճախ կոչվում է «Հայաստանի մարգարիտ»։

17. Մայրաքաղաք Երևանը

Երևանը հիմնադրվել է մ.թ.ա. 782 թվականին և համարվում է աշխարհի հնագույն քաղաքներից մեկը։

18. Սփյուռքն ու երաժշտությունը

Համաշխարհային ճանաչում ունեցող շատ արտիստներ, ինչպես օրինակ «System of a Down» խմբի անդամները, հայկական սփյուռքի ներկայացուցիչներ են։

19. Երևանի վարդագույն քարերը

Երևանի շենքերը կառուցված են վարդագույն տուֆ քարից, ինչի համար էլ քաղաքը հաճախ անվանում են «վարդագույն քաղաք»։

20. Սեղանի ավանդույթը

Հայկական սեղանը համարվում է հյուրընկալության խորհրդանիշ։ Ուտելիքը սովորաբար վայելում են ընտանիքով՝ երկար զրույցների ներքո։

Հոդվածի հեղինակը, դիմելով ճամփորդասերներին, ասում է. «Եթե փնտրում եք ուղղություն, որը ձեզ կմիացնի անցյալի հետ ու կներկայացնի անկեղծ հյուրընկալություն, ապա Հայաստանը արժե ընդգրկել ձեր ճամփորդական ցանկում»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular