ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոր խնդիր դպրոցներում․ ծրագիր է փոխվել, երեխաները մնացել են առանց տետրերի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

պրոցական ծրագրերում փոփոխությունները դարձել են լայնածավալ քննարկումների ու բողոքի առիթ։ Դեռ մի քանի օր է, ինչ սկսվել է դասապրոցեսը, ու արդեն մի շարք խնդիրների մասին MediaHub-ն ահազանգեր է ստանում։ Օրինակ, որ դպրոցներում 3-րդ դասարանի ռուսաց լեզվի տետրերի երկրորդը մասը չի վաճառվում խանութներում, և ծնողները չգիտեն, թե ի՞նչ անեն։ 

Մեզ  ահազանգած ծնողը պատմեց, որ դպրոցներում պահանջում են ձեռք բերել տետրերը, սակայն վաճառքում դրանք չկան։       

   

«Դասատուները երեխեքից էդ տետրերից են ուզել, օրը մի քանի անգամ գնում խանութներում նայում ենք, բայց չկա վաճառքի, ասում են՝ չենք ստանում էդ տետրերից։ Հիմա մենք ի՞նչ անենք»,- մեզ հետ զրույցում նշեց նա։      

MediaHub-ը, ուսումնասիրելով նախորդ տարիների տետրերը, պարզեց՝ հրատարակչությամբ զբաղվում է «Էդիտ Պրինտ» հրատարակչությունը։ Մեզ հետ զրույցում հրատարակչության նախագահ Մկրտիչ Կարապետյանը նշեց, որ խնդիրը գալիս է նրանից, որ դպրոցներում ծրագիր է փոխվել։                                                          

 

«Առաջ մեր ռուսերենի դասագիրքն էր դպրոցներում, հիմա ծրագիրը փոխվել է, մենք դասագիրք չունենք, դրա համար տետրերը էլ չենք անում։ Այդ է պատճառը, որ չունենք, հիմա նոր տետրեր պիտի լինեն նոր ծրագրին համապատասխան, որոնք մենք  չունենք»,- նշեց Կարապետյանը։                                                                                                                                                     

Ո՞րն է պատճառը, որ ծրագրի փոփոխություն է արվել, ու այնքան ապաշնորհ, որ նման խնդիր է առաջացել: Թիվ մեկ պատասխանատու կառույցը ԿԳՄՍ նախարարությունն է, սակայն այստեղ մեր մի շարք հարցեր լսելով՝ արդյո՞ք դպրոցներին նախարարության կողմից եղել է զգուշացում, որ նման խնդիր կարող է առաջանալ, ինչո՞ւ են ծրագրի փոփոխությունն արել այնպես, որ հաշվի չեն առել տարվա մեկնարկը և նման խնդիրների առաջացումը, ի՞նչ անեն ծնողները ստեղծված իրավիճակում և այլն, ուղղորդեցին դիմել գրավոր: Այնպես որ պատասխանը կհրապարակենք ստանալուց հետո։

Հիշեցնենք, որ բացի այս առարկայի տետրերի հետ կապված, խնդիր էր առաջացել նաև դասագրքերի մասով. MediaHub-ին ավելի վաղ ահազանգել էին, որ մինչև այսօր աշակերտները չունեն ռուսաց լեզվի դասագիրք։

Էմմա Մարտիրոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular