ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խոսել եմ Մխիթարյանի հետ, պատրաստվում եմ գնալ Իտալիա. Եղիշե Մելիքյան

ՍՊՈՐՏ

Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը, որի գլխավորությամբ մեր ընտրանին տարել է մեկ հաղթանակ և կրել մեկ պարտություն, հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերության լրագրող Պետրոս Ղազարյանին: Հայտնում է armsport.am-ը։

Վերջինիս հետ զրույցում նա խոսել է նաև Հենրիխ Մխիթարյանի հնարավոր վերադարձի մասին:

«Ցավոք, մենք չունենք ազգային թիմն ուժեղացնելու ռեսուրսներ: Ունենք այն, ինչ ունենք, և կարող ենք մեկ-երկու խաղացող ավելացնել, առավելագույնը: Այդ ընթացքում կարող են երիտասարդներ հայտնվել, օրինակ՝ Փիլոյանը, բայց մենք ռեսուրսներ չունենք՝ ո՛չ ներսից, ո՛չ դրսից: Ունենք լավ երիտասարդներ, բայց մեզ ժամանակ է պետք, իսկ երկրպագուն սպասել չի սիրում:

Մխիթարյանի հետ հաճախ ենք շփվում, այսօր էլ եմ խոսել նրա հետ: Չեմ կարող բացահայտել, թե ինչ ենք քննարկել, բայց հույս ունեմ: Կարծում եմ՝ անպայման պետք է մեկնեմ Իտալիա, նրա հետ հանդիպեմ, խոսեմ, շփվեմ: Առայժմ չգիտեմ նրա կոնկրետ կարծիքը, բայց երբ տեսնեմ նրան, կհանդիպենք ընթրիքի, և ես անպայման կփորձեմ պարզել»,- նշել է մասնագետը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular