ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը մեկնելու է Մոսկվա

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Սեպտեմբերի վերջին Նիկոլ Փաշինյանը մեկնելու է Մոսկվա՝ մասնակցելու սեպտեմբերի 26–30-ը կայանալիք Համաշխարհային ատոմային շաբաթին՝ «World Atomic Week»-ին, որին մասնակցելու են տարբեր երկրների առաջնորդներ, որոնք իրենց երկրներում ատոմային ծրագրեր են զարգացնում։

Ըստ ռուսական աղբյուրների, Փաշինյանը նաև առանձին հանդիպում է ունենալու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում հռչակագիր ստորագրելուց և Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիր նախաստորագրելուց հետո Փաշինյանն արդեն մեկ հանդիպում Պուտինի հետ ունեցել է՝ օգոստոսի 31-ին Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում։

ՌԴ-ի հետ բազմաթիվ հարցեր են կուտակվել, և սեպտեմբերյան այցը լավ առիթ է դրանք քննարկելու։ Առավել ևս, որ Մոսկվան խանդով է վերաբերվում Վաշինգտոնում փաստաթղթեր ստորագրելու հանգամանքին։ Ըստ երևույթին, Փաշինյանին լուրջ խոսակցություն է սպասվում։ Տարածաշրջանային հաղորդուղիները ԱՄՆ վերահսկողությանը հանձնելու՝ Հայաստանի քայլը բավական վատ է ընդունվել։ ՌԴ ԱԳՆ-ից էլ շարունակում են պնդել, թե նոյեմբերի 9-ի հայտարարությունը, որով հաղորդուղիների վերահսկողությունը պետք է ՌԴ ԱԴԾ-ն իրականացներ, դեռ պահպանում է իր ազդեցությունը։

Այժմ Փաշինյանը պետք է բացատրի, թե ինչու է թռել Ռուսաստանի հետ պայմանավորվածությունից, ինչը, մեղմ ասած, հեշտ գործ չի լինելու։

Աննա Մելիքյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular