ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մեր ձևով» շարժման առաջին քայլերը․ Սամվել Կարապետյանի թիմը Տավուշում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Գործարար, բարերար Սամվել Կարապետյանի առաջնորդած «Մեր ձևով» շարժման անդամները «Նոր տնտեսություն. աշխատանք բոլորի համար, բարեկեցություն բոլորի համար» ծրագրի շրջանակում այցելել են Տավուշի մարզի Աչաջուր գյուղ՝ Իջևան խոշորացված համայնքի կազմում։ Նրանք շրջայց են կատարել գյուղում, ծանոթացել ենթակառուցվածքներին և զրուցել բնակիչների հետ՝ նրանց հուզող խնդիրների շուրջ։ Գյուղացիները ջերմությամբ ու ոգևորությամբ են ընդունել հյուրերին՝ ներկայացնելով իրենց առօրյա հոգսերը։

Հիշեցնենք, որ դեռևս օգոստոսի 29-ին «Մեր ձևով» շարժման շնորհանդեսի ժամանակ համակարգող Նարեկ Կարապետյանը հայտարարել էր հինգ հիմնական աշխատանքային խմբերի ձևավորման մասին։ Առաջին խումբը կրում է «Նոր տնտեսություն, աշխատանք բոլորի համար, բարեկեցություն բոլորի համար» անունը։ Իսկ Սամվել Կարապետյանը մեկուսարանից հղած իր ուղերձում պատկերավոր նկարագրել էր իշխանությունների անգործությունը՝ նշելով, որ մարզերում աշխատունակ մարդիկ հաճախ ստիպված են անգործ նստել կամ նարդի խաղալ՝ զրկվելով լավ կյանքի մասին նույնիսկ երազելու հնարավորությունից։

Կարապետյանի խոսքով՝ Հայաստանը տարեկան մոտ 4 միլիարդ դոլարով ավելի ապրանք է ներմուծում, քան արտահանում, ինչն իր մեջ պարունակում է մեծ ներուժ նոր արտադրություններ կառուցելու և ներդրումներ ներգրավելու համար։ «Շատ կարճ ժամանակում կարող ենք ներգրավել միջազգային խոշոր ներդրողների, խթանել տեղական բիզնեսը՝ թիրախային պետական աջակցությամբ։ Գյուղատնտեսության ոլորտում պետք է իրական մրցակցություն ստեղծվի մթերող ընկերությունների միջև, որպեսզի գյուղացին կարողանա իր բերքից շահույթ ստանալ ու ապահովել ընտանիքի բարեկեցությունը։ Մեր գյուղմթերքը կարող է հիմք դառնալ սննդի արդյունաբերության զարգացման համար»,- նշել էր նա։

Շարժման անդամների այցը Տավուշ ուներ նաև խորհրդանշական նշանակություն։ Մինչ մայրաքաղաք Երևանում կենտրոնացած են ֆինանսական ու քաղաքական ռեսուրսները, մարզերը մնացել են երկրորդ պլանում, թեև ՀՀ քաղաքացիների երկու երրորդը ապրում է հենց մարզերում։ Նրանց ձայնը վճռորոշ է լինելու գործող իշխանություններին իշխանությունից հեռացնելու համար։ Նախորդ ընտրություններում Փաշինյանի իշխանությունը ամենացածր արդյունքները ցույց էր տվել Երևանում, մինչդեռ մարզերում կարողացել էր քվեներ ստանալ ընդդիմության պասիվության պատճառով։

Այս համատեքստում Տավուշի առաջին այցելությունը ոչ միայն ընդգծեց «Մեր ձևով» շարժման ուշադրությունը մարզերի սոցիալական խնդիրների նկատմամբ, այլ նաև ցույց տվեց, որ Փաշինյանը նույնիսկ իր ծննդավայրում՝ Իջևանում, չունի այն վստահությունը, որով փորձում է ներկայանալ։

Բոլոր այս զարգացումները վկայում են, որ ճիշտ ու հետևողական աշխատանքի դեպքում Սամվել Կարապետյանի թիմը կարող է իրական այլընտրանք դառնալ՝ Հայաստանի քաղաքական դաշտը «նիկոլազերծելով» և երկիրը զարգացման ճանապարհին դնելով։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular