ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վահե Գրիգորյանն իր սեւ գործն արե՞լ է. «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրում է. Մեր տեղեկություններով՝ ՄԻԵԴ-ը վերացրել է հայ դատավորների գանգատներն «առաջնահերթության կարգով» քննելու որոշումը։ Խոսքը մեկ տասնյակից ավելի դատավորների մասին է, որոնց լիազորությունները դադարեցվեցին Գրիգոր Մինասյան-Կարեն Անդրեասյան տանդեմի ջանքերով, քանի որ նրանք նախկինների ժամանակ էին նշանակվել եւ հրաժարվում էին կատարել այս իշխանությունների պատվերները։ Դատավորները դիմել են ՄԻԵԴ, արդեն իսկ կան որոշումներ՝ նրանց օգտին։

Հաշվի առնելով դատավորների կարգավիճակը եւ առաջ քաշած հարցի կարեւորությունը՝ ՄԻԵԴ-ը որոշել էր առաջնահերթություն տալ այդ գործերին, ինչը նշանակում էր, որ եթե սովորական գործերով վճիռ է կայացվում դիմելուց 8-10 տարի անց, առաջնահերթ քննվող գործերով 1-2 տարի է տեւում գործընթացը։

ՄԻԵԴ-ն արդեն առաջնահերթության կարգով քննել է դատավոր Սուրեն Անտոնյանի բողոքը եւ կասկածի տակ դրել ԲԴԽ նախագահ Անդրեասյանի անաչառությունը։ Այժմ նոր կազմով ԲԴԽ-ն քննում է Անտոնյանի հարցը՝ ՄԻԵԴ որոշման լույսի ներքո, եւ սեպտեմբերի 17-ին հրապարակելու է որոշումը։

Տեղեկացանք, որ առաջնահերթության որոշումը պահպանվել է միայն Վճռաբեկի դատավորների՝ Արտակ Բարսեղյանի եւ Տիգրան Պետրոսյանի առնչությամբ, մյուս ատյանների դատավորների հետ կապված գործերը ՄԻԵԴ-ը քննելու է սովորական կարգով։

Համակարգում ենթադրում են, որ վերջերս ՄԻԵԴ գործուղված Վահե Գրիգորյանին հաջողվել է այս հարցում հասնել հաջողության՝ առաջնահերթությունը վերացնել տալ։ Առաջնահերթությունից չեն հանել միայն Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորներ Արտակ Բարսեղյանի եւ Տիգրան Պետրոսյանի գանգատները։

Մենք փորձեցինք մեկնաբանություն ստանալ գանգատաբեր դատավորներից, սակայն նրանք հրաժարվեցին մեկնաբանել ՄԻԵԴ այս որոշումը։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular