ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանը չի կարող լքել տարածաշրջանը. ինչի՞ հետևանք են Բաքվի հարձակումները Մոսկվայի ուղղությամբ. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

novayagazeta.ru–ն «Ճանապարհ դեպի մեկ հանգրվան» վերնագրով հոդվածում գրում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օգոստոսի 8-ին հայտարարել է, թե «մեզ հաջողվեց խաղաղություն հաստատել. նրանք 35 տարի կռվել են, իսկ հիմա ընկերներ են»։ Այդ օրը Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները ստորագրել են ռազմական բախումից հրաժարվելու մասին հռչակագիր։ Թրամփը նաև վերացրել է Բաքվի հետ պաշտպանական համագործակցության սահմանափակումը, որը մտցվել էր 1992 թվականին։ Ադրբեջանը Նախիջևանի հետ կապող և Հայաստանի տարածքով անցնող ճանապարհը, որը Բաքուն անվանում է «Զանգեզուրի միջանցք», այժմ կկոչվի Թրամփի ճանապարհ։ Եվ մինչ քաղաքական գործիչները փորձում են հասկանալ, թե արդյոք այս ամենը որևէ արդյունք կտա, դիտորդները նշում են, որ սա, թերևս, տարածաշրջանում Մոսկվայի դիրքերի թուլացման ամենաակնհայտ նշանն է։

Հայաստանը, թերևս, համարվում էր տարածաշրջանի ամենառուսամետ երկիրը։ Մոսկվայի վարկանիշը Հայաստանում բարձր էր։ Բայց այդ ամենը հիմնարար փոփոխությունների ենթարկվեց 2020 թվականին՝ Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո, երբ առաջին անգամ պարզ դարձավ, որ Մոսկվան չի կարող կամ չի ուզում կանգնեցնել Ադրբեջանին, իսկ հետո՝ որ չի կարող արձագանքել նույնիսկ այն ժամանակ, երբ հրետակոծում են հենց Հայաստանի տարածքը։ Հետո պարզ դարձավ, որ ռուս խաղաղապահները ունակ չեն կանգնեցնել ղարաբաղցի հայերի շրջափակումը և սովը, բայց լուռ դիտում են էթնիկ զտումները, երբ մոտ հարյուր հազար հայեր Ղարաբաղից տեղափոխվեցին Հայաստան։ Բնականաբար, այս ամենից հետո Ռուսաստանի վարկանիշը Հայաստանում ընկավ։ Բայց կա՞ր, արդյոք, այլ ընտրություն։ Մոսկովյան հեռուստաալիքներում հաճախ հայտնվող մարդիկ սիրում են ժամանակ առ ժամանակ մեղադրել Հայաստանին՝ Ռուսաստանին մերժելու մեջ՝ «դա նրա սեփական մեղքն է» տրամաբանությամբ։ Սակայն քաղաքագիտության մեջ հայտնի փաստ է, որ Հայաստանի նման փոքր երկրները միշտ էլ փորձում են ավելի խոշոր խաղացողների թևի տակ լինել, անվտանգության վերմակ գտնել, և տարիներ շարունակ այդ վերմակը Ռուսաստանն էր։

ԵՊՀ դասախոս և քաղաքագետ Գոռ Պետրոսյանը novayagazeta.ru-ի հետ զրույցում նշել է, որ Երևանը պարզապես այլընտրանք չուներ։ Անհրաժեշտ էր անել այն, ինչ արվել էր։ «Ի՞նչ անել, եթե չգնալ (Վաշինգտոն): Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո Ռուսաստանը, որն ստանձնել էր Հայաստանի հովանավոր պետության դերը, չկարողացավ կատարել իր խնդիրը: Արդյունքում, Հայաստանը դատարկությունը լրացնելու համար ստիպված եղավ փորձել դիմել այլ մեթոդների: Այդ քայլերը ուղղված չեն Ռուսաստանի դեմ: Դրանք ուղղված են Հայաստանի անվտանգության ապահովմանը», - ասել է Պետրոսյանը։ Քաղաքագետի խոսքով, չի կարելի ասել, որ Ռուսաստանը վերջնականապես կհեռանա տարածաշրջանից։ «Մենք պետք է ուշադրություն դարձնենք աշխարհագրությանը, իսկ աշխարհագրությունը մեզ ասում է, որ Ռուսաստանը կովկասյան պետություն է, ուստի Ռուսաստանը չի կարող լքել տարածաշրջանն առնվազն մոտ ապագայում։ Մեկ այլ հարց է այն, որ Ռուսաստանի ազդեցությունը Հարավային Կովկասում նվազում է»,– ասել է նա։

Թրամփ-Ալիև-Փաշինյան հանդիպումից հետո ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը նույնպես գրել է տարածաշրջանում Ռուսաստանի դիրքերի թուլացման մասին։ Իր Telegram ալիքում նա, մասնավորապես, նշել է. «Այո, իհարկե, գրեթե մոռացել էի Ռուսաստանի լիակատար և անվերապահ դուրս գալու մասին։ Ենթադրենք՝ դա տեղի ունենա։ Արդյո՞ք Բաքվում և Երևանում որոշ խնդիրների և դժգոհությունների փոխարեն ուրիշները չեն առաջանա։ Ինչո՞ւ ենք կարծում, որ Մոսկվայի համար նոր պահանջ չի լինի Կովկասում ամրապնդվելը։ Անցյալում էլ Ռուսաստանն իր պետական գոյության տարբեր ձևերով լքել է Անդրկովկասը։ Եվ ի՞նչ։ Կամ վերցնենք Վրաստանը. 2008 թվականից հետո այդ երկիրը խզեց հարաբերությունները Ռուսաստանի հետ, առաջնորդվեց ԱՄՆ–ի խորհուրդներով, բայց լուծե՞ց խնդիրները։ Հարցեր, հարցեր»։

Իհարկե, տարածաշրջանում հարցեր կան։ Բայց ոչ թե Երևանում, այլ Բաքվում։ Եթե Հարավային Կովկասում կա որևէ խաղացող, որը հետևողականորեն փորձում է դուրս մղել Ռուսաստանին, դա առաջին հերթին Ադրբեջանն է։ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ հենց Բաքվի հրավերով Թուրքիան մտավ Ռուսաստանի ազդեցության ոլորտ։ Հենց Բաքուն էր, որ պատերազմից հետո չհետևեց եռակողմ համաձայնագրի իրականացմանը և շտապեց լուծել Ղարաբաղի հարցը մինչև 2025–ի վերջնաժամկետը։ Կրեմլը, իհարկե, տեսնում է դա, բայց շատ բան չի կարող ասել։ Այսօր Մոսկվան Բաքվի կարիքն ունի ավելի շատ, քան Բաքուն Մոսկվայի։ Եվ այս տարի մենք ականատես եղանք Ադրբեջան–Ռուսաստան լարված հարաբերությունների:

Ըստ Գոռ Պետրոսյանի, ադրբեջանա-ռուսական հարաբերություններում լարվածության հրապարակային դրսևորումները, անկասկած, Հարավային Կովկասում ուժերի հավասարակշռության փոփոխության հետևանք են։ Դժվար էր պատկերացնել, որ 2019 թվականին ադրբեջանցիները կարող էին թույլ տալ այն հռետորաբանությունը, որը թույլ են տալիս իրենց այսօր։ Այսօր մենք ականատես ենք Ադրբեջանի կողմից Ռուսաստանի վրա սիմետրիկ, իսկ որոշ դեպքերում՝ ասիմետրիկ հարձակումների, ինչը Հարավային Կովկասում ստեղծված նոր իրողությունների հետևանք է։ «Այժմ, երբ Լեռնային Ղարաբաղը, որպես սուբյեկտ, գոյություն չունի, և Ռուսաստանի ռազմական ներկայությունը Հարավային Կովկասում նվազագույնի է հասցվել, Ադրբեջանն իրեն շատ ավելի ազատ է զգում։ Մի կողմից՝ Ադրբեջանն այսօր տնտեսապես ավելի կարևոր է Ռուսաստանի համար, քան Ռուսաստանը Ադրբեջանի համար, մյուս կողմից՝ Ադրբեջանը ռազմաքաղաքական դաշինքի մեջ է Թուրքիայի հետ, ինչը լրացուցիչ վստահություն է հաղորդում Բաքվի իշխանություններին, և Բաքուն ցանկանում է Մոսկվայի հետ խոսել որպես հավասարը հավասարի հետ», - ամփոփել է Պետրոսյանը։

Այն, որ Ռուսաստանի ռազմաքաղաքական ազդեցությունը Հարավային Կովկասում թուլացել է, անհերքելի փաստ է։ Արդյունքում ունենք ուժեղացած Բաքու, որը փորձում է դառնալ տարածաշրջանային թիվ մեկ խաղացողը, և Հայաստան, որը փորձում է բոլոր հնարավոր միջոցներով լրացնել իր անվտանգության վակուումը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular