ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գերիների հարցը շարունակում է մնալ մեր առաջնային ուշադրության կենտրոնում․ ՀՀ ԱԳ նախարար

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա մեր առաջնային ուշադրության կենտրոնում մնում են հումանիտար հարցերը և առաջին հերթին՝ գերիների, պատանդների, անհետ կորածների ճակատագրերի պարզաբանման հարցերը։ Այս մասին սեպտեմբերի 10-ին կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Նա վստահեցրել է, որ այդ աշխատանքներն այսօր էլ շարունակվում են և վաղն էլ չեն դադարի։

«Եթե երկու երկրներ անկեղծորեն ասում են, որ խաղաղություն են հաստատում, ապա նրանք պետք է նախ լուծեն հումանիտար խնդիրները, քանի որ դրանք զգայուն, ցավալի հարցեր են մարդկանց համար»,- նշել է Միրզոյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular