ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանը սեպտեմբերի 11-ից կսկսի արտաքսել օրինախախտ միգրանտներին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Օտարերկրյա քաղաքացիները, որոնք կորցրել են Ռուսաստանում գտնվելու օրինական հիմքը, կարող են օրվա ընթացքում անարգել կարգավորել երկրում իրենց իրավական կարգավիճակը, սեպտեմբերի 11-ից նման հնարավորություն այլևս չի լինի, նրանց կսկսեն արտաքսել երկրից, հայտնում է ТАСС-ը՝ վկայակոչելով ՌԴ ՆԳՆ-ի աղբյուրը:

«Սեպտեմբերի 11-ից նշված օտարերկրյա քաղաքացիների նկատմամբ մինչև նրանց արտաքսումը Ռուսաստանի սահմաններից կկիրառվեն օրենքով նախատեսված բոլոր միջոցները առանձին իրավունքների սահմանափակման համար, այդ թվում՝ ապագայում Ռուսաստան մուտք գործելու համար», - հայտնել են գերատեսչությունում:

ՆԳՆ-ում նշել են՝ դա վերաբերում է նաև Ուկրաինայի այն քաղաքացիներին, ովքեր հնարավորություն ունեն կացության իրավունք ստանալ կամ անմիջապես փաստաթղթեր ներկայացնել Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու համար՝ Ուկրաինայի տարածքում մշտական գրանցման առկայության դեպքում: Սեպտեմբերի 11-ից օտարերկրացիներին կարգելվի ամուսնություն գրանցել կամ ամուսնալուծություն ձևակերպել, նրանք չեն կարողանա երեխաներին տեղավորել մանկապարտեզներում կամ ուսումնական հաստատություններում, տրանսպորտային միջոց վարել, ստանալ այլ ծառայություններ, որոնք յուրաքանչյուր մարդ պահանջում է առօրյա կյանքում: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular